Share

Archive for 2011




Բարև Ձեզ: Ես Սահակյան Նարեկն եմ: Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, mocak.am կայքի կազմակերպած հեքիաթների մրցույթի ամփոփումն էր: Բոլոր այն մասնակիցները, ովքեր գտնվում էին լավագույն քսանյակում, պետք է հավաքվեին Հայաստանի գիտությունների ակադեմիայի շենքի դիմաց: Ինձ թվում է` կռահեցիք, որ ես նույնպես գտնվում էի ցուցակում: Քրոջս հետ էի գնացել։
Mocak.am-ի մրցույթի ամփոփումը Կարդալ

Էներգետիկ ռեսուրսներ
Նավթ, գազ, ածուխ: Սրանք երեք բնական ռեսուրսներ են, որոնք մենք՝ մարդ արարածներս օգտագործում ենք հնարավորինս շատ գումար ստանալու նպատակով: Ե՛վ նավթը, և՛ ածուխը, և՛ գազը շատ կարևոր են մեզ համար: Նավթի միջոցով ստանում ենք բենզին, որի միջոցով էլ աշխատում են մեր մեքենաները: Գազի միջոցով նույնպես աշխատում են մեր մեքենաները, և ի տարբերություն բենզինի, այս մեթոդն ավելի էժան է: Բացի այդ բնակչության մեծ մասը իրենց տները ջեռուցում են գազով: Ածուխի շնորհիվ աշխատում էին գնացքեր: Աշխարհում կան երկրներ, որտեղ ածուխով աշխատում են ՋԷԿ-երը, կաթսայատները, մի խոսքով՝ ածուխը օգտագործում են արպես վառելանյութ:
Հիմա այս ամենին նայենք էկոլոգի աչքովՆավթաարդյունաբերությունը կարող է նաև մեծ աղետ հանդիսանալ կենդանական և բուսական աշխարհի համար: Օրինակ, եթե նավթահորը/նավթ հանող սարքըպայթիապա նավթը կխառնվի օվկիանոսիծովի ջրի մեջ և կենդանիները կթունավորվեն ու կենդանական աշխարհի եծ մասը կոչնչանա:
Իսկ այն գազըորը մենք օգտագործում ենքթունավոր էև եթե շնչենք այնապա կթունավորվենք և, բնականաբար, կմահանանք: Պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի մեր տներում գազի արտահոսք չլինի և չթունավորվենք:
Ածխի հանքերի երկու տեսակ կա՝ մեկում մի անցք են բացում և այդ անցքից հանում ընդերքի ածուխըորի արդյունքում առաջանում են փլվածքներԻսկ մյուս դեպքում ծառահատումներ են իրականացնումմեծ տարածքներ փորում և հանում ածուխը:
Աշխարհում չկա որևէ օգտակար բան, որը չունենա թեկուզ մի վնասակար կողմ, սակայն մենք պետք է փորձենք հնարավորինս քիչ վնասենք բնությանը:
Այլընտրանքային էներգիայի աղբյուր է քամին, արևը: Քամուց մենք ստանում ենք էներգիա հողմակայանների միջոցով, իսկ արևից՝ հատուկ արևային մատկոցների միջոցով, որը Հայաստանում այնքան էլ տարածված չէ, մինչդեռ մեր հարևան Թուրքիայում, գրեթե բոլոր տների տանիքներին կա արևային մատկոցներ:


Աղբի տեսակավորումը և այլն

Աղբը ունի մի քանի տեսակ.
Ø  Սննդային
Ø  Թղթի
Ø  Պլաստմասե իրերի
Ø  Պոլիեթիլենի

Երևի տեսակներն այսքանն են: Հայաստանը այն երկրներից է, որտեղ աղբի խնդիրը մեծագույն հիմնախնդիրներից է: Յուրաքանչյուր փողոցում կարող ենք գտնել թե ծխախոտի մնացորդներ, թե շշեր, թե այլ տեսակի աղբ: Սակայն մենք կարող ենք աղբը օգտագործելով շահույթ ստանալ՝ կարող ենք վերամշակել աղբը: Օրինակ՝ Հայաստանում գործում է CleanLand ընկերությունը, որը զբաղվում է աղբի վերամշակմամբ, հատկապես՝ պլաստմասե շշերի և պոլիեթիլենի տոպրակների: Գործարանում շշերը տեսակավրվում են ըստ գույների, ապա լվացվում և հատուկ սարքերով աղվում: Դրանք աղալուց հետո ուղարկում են տարբեր երկրներ, որտեղ էլ վերամշակելուց հետո, աղացած շշերից ստանում են սինթետիկ թելեր, սինտիպոն:

Ցավոք, բայց Հայաստանում չկա սննդային աղբ վերամշակող գործարան: Ըստ իս, սննդային աղբից կարող ենք ստանալ կենդանիների կեր, կարող ենք մեր սննդային աղբը վերամշակելով անվճար կերակրենք կենդանիներին, միգուցե կենդանաբանական այգու կենդանիններին, որոնք կերի պակաս հաստատ կունենան: Հուսանք, որ Հայաստանում մի օր կբացվեն տարբեր տեսակի աղբի վերամշակման գործարաններ:
Մեր կրթահամալիրում աղբամաններ չկան՝ աղբը տեսակավորում ենք և հնարավորին մեր աղբահանությունը կատարում անթափոն: Սննդային աղբով կենդանիներին կերակրում, պոիեթիլենի տոպրակներն ու պլաստիկ շշերը հանձնում CleanLand ընկերությանը, թուղթ մակուլատուրա հանձնում: Կոչ եմ անում մյուս դպրոցներոին ևս, որպեսզի իրենք էլ իրենց դպրոցներում աղբահանումը կատարեն հնարաորինս անթափոն:
Էներգետիկ ռեսուրսներ և աղբ Կարդալ

Ամեն առավոտ, ինչպես բոլոր դպրոցականները, արթնանում, լվացվում, նախաճաշում եմ և այլն: Այս ամենից հետո գնում եմ դպրոց: Ճանապարհին անըդհատ հանդիպում եմ թափառական շների: Դե բնականաբար նրանք ինձ մի փոքր վախեցնում են: Հա, ասեմ, որ նրաց այսպես ասած <<կացարանը>> կառուցել են մեր բակի ավտոտնակների տերերը, բայց շների համար չէ: Նրանք ուղղակի իրենց ավտոտնակների վրա տանիք են կառուցել, որ անձրևաջրերը չլցվեն: Բայց ահա, շները այդ օգտագործում են որպես իրենց <<օթևան>>:Շները դարձել են իմ դասընկերը: Չկարծեք, որ նրանք գալիս են ինձ հետ դպրոց, նստում դասի, այլ ամեն առավոտ անցանկալի ձևով ուղեկցում եմ ինձ դեպի դպրոց: Ինչքան կարելի է դպրոց գնալ շների ոհմակների մեջ քայլելով: Բայց փառք Աստծո, որ արդեն երևի մի քանի օր է, որ նրանք քչացել են: Ամբողջ ոհմակից մնացել է ընդամենը մի քանիսը: Շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավաքել են այդ <<թափառական>> շներին, բայց շնորհակալ ու գոհ կլինեի, եթե նրանք բռնեին բոլոր  շներին, քանի որ եթե մի քանիսը մնան, կարող է նորից բազմանան և շներով լցնեն մեր թաղամասը: Ու վատն այն է, որ ես ինչ-որ խուլ <<չոլում>> չեմ ապրում: Ես ապրում եմ մեր դպրոցի՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի դիմացի շենքում: Դե ինչպես հասկացաք այս խնդիրը բարեբախտաբար կիսով չափ լուծվել է: Հուսով եմ, որ ապագայում այս հարցը լիովին կլուծվի և այլևս չի կրկնվի:
Շներն ինձ դասընկեր Կարդալ

Փորձիր փախչել կրակից
Աշխարհն անցնելու համար ինքդ կառուցիր ճանապարհ
Կեր բոլոր աստղերին
Կեր բոլոր կետիկներին, չդիպչելով մեդուզաներին՝ Pacman
Հետաքրքիր խաղեր Կարդալ

Այսպես նայելով, կկարծեք, թե անհետաքրքիր բան է: Սակայն դա այդպես չէ: Անհրաժեշտ է մտնել ներքևում նշված հղումով, պատասխանել տրվող 21 հարցերին և վերջում կարդալ նամակը: Խորհուրդ է տրվում դաշտերը լրացնելուց լինել անկեղծ և լրացնել իրական տվյալներ: Ստացված հետաքրքիր նամակները կարող եք գրել մեկնաբանություններում:
Իսկ դու նամակ գրե՞լ ես Ձմեռ Պապիկին Կարդալ



Տասնյակ տարիներ առաջ կար մի մարդ՝ Նոթեր Բուք անունով: Նոթերն ապրում էր ՏՀՏ անունով մի գյուղում: Ինչպես գյուղում ապրող բոլորը, նա էլ հասարակ կյանքով էր ապրում ՝ հավ էր պահում, կով, ոչխար, աճեցնում էր տարբեր բույսեր, իսկ հետո վաճառում և այդպես գումար վաստակում: Ասեմ, որ նա, բացի իր տնտեսությունից, սիրում էր նկարել:
Օրերից մի օր՝ երեկոյան, հեռուստացույցի առջև նստած, թարս դրված տետրը բացեց և սկսեց վրան փոքրիկ քառակուսիներ ու վանդակներ նկարել: Նկարեց վերջացրեց և հանկարծ նկատեց, որ դա շատ նման է Համան Կարգիչի ստեղծած համակարգչի ստեղնաշարին և էկրանին: Մտածեց-մտածեց և որոշեց մի քանի օրով իր շատ սիրելի բույսերին և կենդանիներին վստահել իր հարևանին և մեկնել տարբեր երկրներ, բերել համապատասխան իրեր, որ պատրաստի նոր և ավելի փոքր համակարգիչ: Սկզբում եկավ Հայաստան և այստեղից իր հետ տարավ հայոց հողի, քարերի տեսակների՝ մարմարի, տուֆի և այլ տեսակների կտորներ: Հետո մեկնեց այլ երկրներ, էլի բերեց տարբեր իրեր և այլն: Վերջում, գնալով մի երկիր, որին կոչում էին «Հրաշքների աշխարհ», փորձեց գտնել հազվադեպ փափուկ ապակի: Շատ փնտրեց, բայց չգտավ: Հասավ մի տեղ, ուր բացվեց երեք ճանապարհ, որոնք տանում էին կամ դեպի վառ ապագա, կամ դեպի դժգույն անցյալ: Մեջտեղի ճանապարհին նա հանկարծ նկատեց մի մուրացիկ մանկիկի: Մանկիկին խնդրեց, որ իրեն ճիշտ ուղին ցույց տա, բայց մուրացիկ երեխան հաշմանդամ էր, և չէր կարողանում շարժվել: Բայց նա կարողանում էր լսել ու շատ դժվար խոսում էր: Նոթեր Բուքը, տեսնելով նրա անապահով վիճակը, խղճաց և իր ուտելիքից տվեց նրան: Երեխան կերավ և իրեն մի փոքր ուժեղ զգաց: Նոթերը նրան հասկացրեց իր ցանկությունը, իսկ տղան միայն կարողացավ ասել այսպես.
-Խխխնդրուում եմ, մեեջտեղիի ճաամփոով չերթաս: Ես մի աամիս առաջ եմ խաղալով գնացե ընդե ու սենց հետ եկէ:
Նոթերը երխային լսեց և չգնաց մեջտեղի ճանապարհով: Փոխարենը գնաց ձախ կողմում գտնվող ճամփով: Այնտեղ հանդիպեց ևս մի լաբիրինթոսի: Այնտեղ էլ պետք է չկանգներ այն համակարգչի վրա, որի տակ թաքնված էր մի ահռելի հրեշ: Դե մեր Նոթերին բախտ վիճակվեց բարեհաջող անցնել այդ լաբիրինթոսը: Անցավ, բայց չգտավ փափուկ ապակին: Ետ դարձավ տղայի մոտ և գնաց աջ կողմում մնացած արահետով: Գնաց ու քիչ անց հանդիպեց նույն որոգայթին: Սակայն արդեն փորձված լինելով՝ կրկին անցավ համակարգիչների վրայով և վերջապես գտավ հազվադեպ փափուկ ապակին: Այն լցրեց իր ռետինե պայուսակի մեջ և գնաց: Գնաց-գնաց ու հասավ հաշմանդամ մանկիկին: Նոթերը հանեց փափուկ ապակին, որ զարմացնի տղային, բայց հանկարծ պատահեց մի հրաշք: Ապակու միջից ինչ-որ ճառագայթներ ելան և ուղղվեցին դեպի երեխան: Վայրկյաններ անց մուրացիկ ու հաշմանդամ տղան, ով բոլորից ուտելիք էր մուրում, դարձավ առողջ, ուժեղ և շատ գեղեցիկ հագնված տղա: Երկուսն էլ այդ հրաշքից զարմացել էին և չէին հավատում դրան: Մի փոքր էլ
անցավ և նրանք ուշքի գալով միասին վերադարձան Նոթերի հայրենի գյուղ: Նոթերը որոշեց տղային որդեգրել և պահել իր մոտ: Տղայի անունը նա դրեց Փափկապակի: Նոթերը նրան կրճատ ասում էր Փափկ: Փափկը, արդեն գրեթե գիտնական դարձած, Նոթերին օգնում էր ամեն գործում՝ և՛ խնամում էր կենդանիներին, և՛ խնամում էր բույսերին: Այսպիսով՝ Փափկապակին դարձավ Նոթերի շատ սիրելի տղան: Նրանք միասին պատրաստեցին մեր այժմյան տեխնոլոգիական հրաշքը՝ նոթբուքը: Տղան չհամաձայնեց, որ նոր սարքը կոչվի իր անունով և Նոթերը որոշեց նոր սարքի անունը դնել իր անվամբ՝ Նոթբուք: Բայց նոթբուքը չուներ ոչ վեբ-տեսախցիկ, ոչ բարձրախոս և ոչ էլ սկավառակակիր: Նրանք շատ էին տխրել, որ այդ սարքերը գոյություն չունեն աշխարհի վրա, բայց հանկարծ երկնքից ընկավ երեք սարք՝ վեբ-տեսախցիկ, բարձրախոս և սկավառակակիր: Դրանցից երեքն էլ նոթբուքինն էին:

Նարեկ Սահակյան
Նոթբուք կամ տեխնոլոգիական հրաշք Կարդալ

 Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի հեղինակը Պետրոս Բեդիրյանն է: Ասեմ, որ շատ հետաքրքիր գիրքը: Գրքում հայոց լեզվի բառերի, բառակապակցությունների «վերլուծություններն» են:
Գրքից ամենաշատը սիրեցի այն հատվածը, որտեղ ասվում է, թե մարդիկ քայլում են խողովակների միջով և, որ մկները մարդկանց ուժ են տալիս:
Բառերի խորհրդավոր աշխարհում Կարդալ

Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ ԿոջոյանԵրվանդ ՔոչարՄհեր ԱբեղյանՀրայր ԻսաբեկյանԱրտաշես Հովսեփյան և ուրիշներ), երաժշտության մեջ (Գևորգ Բուդաղյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտությանԷդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստումՍասնա ծռեր», ռեժիսոր՝ Արման Մանարյան2010 թ., մուլտֆիլմ), թատրոնում։ 
Էպոսի կերպարներին անդրադարձել են նաև քանդակագործության մեջ, որի լավագույն նմուշներից է Դավթի՝ կայարանամերձ հրապարակում տեղադրված արձանը:
Սասունցի Դավթի արձանը կոփածո պղնձից և բազալտից արձան է, որի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Արձանի բնորդն է հանդիսանում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:
Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է: Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում` դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը:

Կարծում եմ, որ «Սասունցի Դավիթ» արձանը Երևանի ամենահաջողված արձաններից մեկն է, և երևի դա է պատճառը, որ արձանը պատկերվել է բացիկների, ամսագրերի շապիկների վրա, բուկլետներում և այլն: Նաև արձանը պատկերվել է Երևանի Մետրոպոլիտենի ժետոնների վրա: Բացի այս ամենից, կարևորն այն է, որ մեր Հայոց էպոսը, որը հնագույն էպոսներից է աշխարհում, իր հերոսներից մեկի՝ Սասունցի Դավթի քարե մարմնավորումն ունի Երևանում:
«Սասնա ծռեր» էպոսը՝ արվեստում Կարդալ



1817 թվականին, Մերի Շելլին, իր ամուսինը և իր ընկերները մեկնեցին Շվեյցարիա երեկույթի: Երբ նրանք այնտեղ էին, գիշերը պատահեց սարսափելի փոթորիկ: Անձրև էր գալիս, և անընդհատ որոտ ու կայծակ էր լինում: Մերին իր ընկերների հետ դուրս չէր գնում: Նրանք որոշեցին ներսում մնալ և պատմել ուրվականների մասին հեքիաթներ և պատմություններ:
Ֆրանկեյնշտեյն Կարդալ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին Մեդիակենտրոն էին հրավիրված այն սովորողները, որոնց հետաքրքրում է տիեզերագնացությունը, աստղագիտությունը:
Մեկնարկեց «Տիեզերք» ակումբը Կարդալ

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER