Share

Archive for January 2014


Մարտական, հաղթական ասում եմ «Ողջո՛ւյն»: Այսօր հունվարի 28-ն է՝ Հայաստանի Զինված ուժերի 22-րդ ամյակը Հայկական բանակը կազմավորվել է 1992 թվականի հունվարի 28-ին: ՀՀ զինված ուժերում զորակոչը նախատեսված է 18-ից 27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։
Հունվարի 28-ի գլխավոր տոնը Կարդալ

Բարև, ողջույն, բարի աջողուն, բարի լույս, բարի երեկո կամ միգուցե բարի գիշեր, թերևս քեզ կարող եմ ողջունել այս ձևերից որևէ մեկով: Հունվարի 27-ը ոմանց համար սովորական, ոմանց համար լավ, ոմանց համար էլ հատկանշական օր է: Բայց հաստատ կարող եմ ասել, որ տարիներ առաջ Դոջսոնների, Լեոպոլդ Մոցարտի, Բաղդասարյանների, Ղարիբյանների, Մանսուրյանների և շատ ու շատ այլ մարդկանց ընտանիքներում ուրախություն էր տիրում՝ որդի էին ունեցել:
Ինչպես միշտ՝ օրվա ծնունդները, դեպքերը Կարդալ



Բարև: Այսօր հունվարի 24-ն է՝ տարվա 24-րդ օրը, ու տարվա ավարտին արդեն մնացել է 341 օր, իսկ ամռանը՝ 127 օր: Ինչևիցե, տարիների տարբերությամբ՝ տարբեր տարեթվերի հունվարի 24-ին ծնվել են բազմաթիվ, միլիոնավոր մարդիկ, սակայն նրանից քչերն են տաղանդավոր, կամ ուղղակի հայտնի: Ուղիղ 90 տարի առաջ, Ռաֆայել Ղազարյանը դարձավ հայր, այն էլ՝ տղայի:

Կրկին օրվա ծնունդներն ու դեպքերը Կարդալ

Այսօր արդեն հունվարի 22-ն է: Այս տարվա ավարտին մնում է 343 օր:
Առնո Բաբաջանյան, Ֆրենսիս Բեկոն, Ջորջ Բայրոն: Այս մարդկանց միավորում է մի բան՝ նրանք բոլորն էլ ծնվել են հունվարի 22-ին, բայց՝ տարբեր թվականների:
«Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի»: Այդպիսին է մեր արվեստի մեծաշնորհ ներկայացուցիչներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի խորհրդանշական խոստովանությունը, ով ծնվել է 1921 թվականին, Երևանում: Ճակատագրի բերմամբ մանկապարտեզի ավարտական խմբում այլ երեխաների շարքում Առնո Բաբաջանյանի լսողությունը ստուգել է Արամ Խաչատրյանը ու խորհուրդ տվել լրջորեն նվիրվել երաժշտությանը:
Տարվա 22-րդ օրվա՝ հունվարի 22-ի ծնունդները, դեպքերը Կարդալ

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER