Share

Archive for June 2014


«Հիշիր, Ջոնաթան, երկինքը որոշակի տեղ կամ ժամանակ չէ, որովհետև ո՛չ տեղը, ո՛չ ժամանակը իմաստ չունենՑանկացած տեղ թռչելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ արդեն հասել ես»:
Այս տողերը մեջբերումներ էին այսօրվա հոբելյարի՝ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» գրքիցորըհամենայն դեպսինձ համար համաշխարհային gրականության 
գլուխգործոցներից մեկն էորը զուրկ է բնության ավելորդ նկարագրություններից, դեմագոգիայից և այլն:

Ռիչարդ Բախը ծնվել է 1936 թվականին: Ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում. եղել է օդաչու: Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերում են թռիչքի թեմային։ Առաջին ամուսնությունից ունեցել է 6 երեխա, սակայն առաջին կնոջից բաժանվել է:

Երկրորդ կնոջ՝ Լեսլիի հետ ծանոթացել է 1973 թվականին նկարահանված «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որից հետո ամուսնացել է նրա հետ: Հետագայում Լեսլին եղել է նրա գրած մի քանիս տեղծագործությունների գլխավոր հերոսուհին:
Ռիչարդ Բախը հայտնի է  «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» և «Պատրանքներ» բեստ-սելլերներով։

Ռիչարդ Բախը այսօր դարձավ 78 տարեկան Կարդալ

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER