Share

Archive for November 2014

Ինչու է երեխաների մի մասը պայքարում՝ հասնելու իր ուզածին, իսկ մյուս մասը հանձնվում
Իմ բալիկը ջանք էր անում կապելու իր ծալաթոռի ամրագոտին: «Քիչ մնաց»,-արտաբերեց նա և շարունակում էր փորձել: «Քիչ մնաց»,-համաձայնեցի ես և փորձեցի չխանգարել նրան: Հենց կարողացավ կապել, ասացի. «Դու կարողացար: Դժվար էր, բայց դու էնքան փորձեցիր, մինչև կարողացար: Ես հպարտ եմ քեզանով»:
Հանձնվե՞լ, թե պայքարել Կարդալ


Այսօր նոյեմբերի 11-ն է՝ տարվա 315-րդ օրը: Այսօրը լի է «հանրահայտ» ծնունդներով, տոներով:
Աշխարհը այսօր նշում է էներգախնայողության օրը: 2008 թվականին SPARE-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 11-ը հայտարարվեց էներգախնայողության միջազգային օր:
Այսօրը բավականին ծնունդառատ է Կարդալ

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Զիկատար բնապահպանական կենտրոնում կազմակերպվեց բնապահպանական ճամբար-սեմինար, որի նպատակը Էկոտուր 2015-ի նախագծերի մշակումը, Էկոտուրի տարածումն ու նոր համագործակցությունների սկիզբը դնելն էր: Իրականացրեցինք նաև նախագիծ` 《Մեկ օր WWF-ի հետ》: Ճամբարին մասնակցում էին կրթահամալիրի էկո ակումբի ու վրացախոսների ակումբի մի խումբ սովորողներ, Գավառի, Բազմաղբյուրի, Թբիլիսիի համար 98-րդ, համար 24-րդ և համար 2-րդ դպրոցի մի խումբ սովորողներ ու ուսուցիչներ:

Ճամբարի ժամանակ մի քանի սեմինարներ արեցինք, որոնց ընթացքում մեր նոր գործընկեր դպրոցներին ծանոթացրեցինք Էկոտուրին և ներկայացրեցինք մասնակցության կարգը, Էկոտուրի կայքը, թե ինչպես են հայտը լրացնում, ժամանակացույցը և այլն: Թբիլիսիի 24-րդ դպրոցը նոյեմբերի 23-ին մեզ հրավիրեց Թբիլիսի` միասին տոնելու Սուրբ Գեորգոբայի տոնը:

Արդեն երկու տարի է, ինչ մարտ ամսին Էկո ակումբը  Թբիլիսիի 98 դպրոցի հետ համատեղ անց է կացնոմ էկոդաս բնապահպանական տարբեր խնդիրների մասին: Քննարկեցինք նոր համագործակցության նախագիծը` այս անգամ թեման անտառներն են,որի շուրջ կատարելու ենք հետազոտական, համեմատական աշխատաքներ: Պատրաստվում ենք այցելել ՀՀ տարբեր դպրոցներ, պարզել, թե ինչքան թուղթ են օգտագործում տարեկան և համեմատականներ անցկացնենք մեր` որպես էկոդպրոցի, և մյուս դպրոցների միջև:
Այս ճամբարի արդյունքում ընդլայնվեց Էկոտուրի աշխարհագրությունը և ձեռք բերեցինք նոր գործընկեր դպրոցներ:
Էկոկրթական նոր համագործակցությունների սկիզբ Կարդալ

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER