Share/Bookmark

Արդյո՞ք մեքենագիր ստորագրությունը պարտավորեցնող է

No comment yet
Հեռուստատեսային խոհարար Գորդոն Ռամսեյը մեքենայական «Կեղծ հեղինակի» շուրջ  դատը տանուլ է տվել։ Ի՞նչ պետք է օրենքն ասի մեքենայով արված ստորագրության մասին,- հարցնում է Ջասթին Պարկինսոնը։

Կա՞ ավելի հեշտ բան, քան փաստաթուղթ ստորագրելը։ Դա ընդամենը հաշված վայրկյաններ է տևում: Բայց մի քանի հազար անգամ անելն արդեն դառնում է դժվար: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կամ Թագուհու նմանները  շաբաթներ պիտի ծախսեն՝ ամանորյա բացիկներով ու նամակներով զբաղվելու համար, էլ չենք խոսում լարվածության արդյունքում առաջոցող հնարավոր վնասվածքների մասին:
Բազմաթիվ հայտի մարդիկ օգտագործում են մի սարք, որը կոչվում է «Ghostwritter(գրող հոգի)», սա ստորգրման համար նախատեսված մեքենա է: Այն կաղապարից պատճենում է ստորագրությունը և վերարտադրում շատ անգամներ՝ օգտագործելով իրական գրիչ։ Սա ավելի վավերական է համարվում, քան սկանավորված ստորագրությունները պարզապես տպելը:

Բայց քննարկման համար մնում են օրինականության խնդիրները։ Հայտնի խոհարար Գորդոն Ռամսեյը տանուլ է տվել դատը, երբ դատավորը հաստատել է, որ վարձու աշխատողի՝ նրա աներոջ կողմից օգտագործված մեքենայով ստորագրությունը՝  տարեկան 640.000 ֆունտ ստեռլինգ վարձավճար նշանակելու գարեջրատան համար, վավերական է։
19-րդ դարում, ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆֆերսոնը օգտագործում էր պոլիգրաֆ, որը թույլ էր տալիս ստորագրելու միաժամանակ երկու փաստաթուղթ՝ շարժական շրջանակը միացնելով իր գրչին: Ներկայիս տեխնիկայի նախատիպերը գալիս են 1940-ականներից:
Ավելի ուշ Օբաման քննադատվել է՝ արձակուրդի ժամանակ սարքն օգտագործելով՝ օրենքների տակ «դրսից ստորագրման» համար։ Քննադատները կասկածի տակ են առել այդ գործողությունների սահամանադրական լինելը:
Մինչդեռ Միացյալ Նահանգների ու Միացյալ Թագավորության իրավաբանները հակված են համաձայնելու, որ դա միտում է՝ ստորագրությունների հետևում. Դրանք ավելի լավն են, քան համարվում են։


Բայց ձեռագրագետ Մարգարետ Ուայթը պնդում է, որ դատարանում որպես ապացույց բնօրինակներն ավելի լավ են: «Մարդու ձեռքը թուղթն այլ ձևով է ստորագրում,-ասում է նա։-Մարդու ճնշումը տատանվում է, ինչը կարելի է ճշտել, երբ բնօրինակ ստորագրություն է օգտագործվել: Սարքն այդպես չի անում: Ես չէի օգտագործի այդ սարքը, անգամ եթե հարկ լիներ ստորագրել 50 օրինակ»:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.bbc.com

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER