Share

Archive for May 2014

«Միգուցե կա գազան... միգուցե այն միայն մենք ենք» Ուիլյամ Գոլդինգ:

Վիլյամ Գոլդինգը իր «Ճանճերի տերը» գիրքը գրել է 1954 թվականին: Բավականին աղմկահարույց գիրք է, քանի որ լույս տեսնելուց հետո շատերի կողմից քննադատվել է. ի սկզբանե, գրքի սկզբում նկարագրված է եղել միջուկային պատերազմի սարսափելի տեսարաններ, սակայն «Faber & Faber» հրատարակչությունը համաձայնվել է տպագրել գիրքը միայն այն դեպքում, որ Գոլդինգը կհանի առաջին էջերում նկարագրված տեսարանները:
Հայերեն թարգմանել է Արտաշես Էմինը, ում շնորհակալ եմ հիանալի թարգմանության համար: Գիրքն, ըստ իս, ամբողջությամբ քաղաքական գաղափարներ է իր մեջ պարունակվում: Խոսվում է մարդկային երկու, ավելի ճիշտ՝ երեք տեսակների մասին: Մեկը վաղվա լավ լինելու և փրկության մասին մտածող տեսակն է, երկրորդը միայն այսօրվա մասին ու ուտելու համար ծնված տեսակն է: Երկրորդ տեսակն ամենավատն է, այն է՝ փոփոխական, դավաճան, դաժան ու գազան: Մեկ-մեկ կարծում էի, թե Գոլդինգը այն գրել է հայերի համար, քանի որ մեր հայ հասարակության մեջ էլ կան այդ երեք տեսակները, ու վատն այն է, որ ամենաշատ հանդիպողը երրորդ տեսակն է:
Գրքում շատ պարզ նկարագրված է մարդկային դաժանության, գազանության աստիճանը, թե ինչ կարող է մարդն անել մյուս մարդու, ու անգամ անմեղ կենդանու հետ: Այդ գազանը կա մեզնից յուրաքանչյուրի մեջ, որը արթնանում է, երբ տրորում են մեր ոտքը: Բնականաբար, գրքում նկարագրված տեսարանները չափազանցված են, բայց, այնուամենայնիվ, համապատասխանում են իրականությանը:

Որպես Էկո-հայրենագիտական ակումբի անդամ, վեպին նայում էի նաև էկոաչքով: Կղզում կյանքն ընթանում էր իր բնական հունով, կենդանիները խաղաղ ապրում էին իրենց համար, բայց երբ մարդը ոտք դրեց կղզի, ամեն ինչ 180 աստիճանով շրջվեց: Վարազներին սկսեցին որսալ, անփութության պատճառով սկզբում կղզու մի մասը, իսկ վերջում ամբողջ կղզին այրվեց:
Երկար եմ մտածել, թե ինչու է գրքի վերնագիրը «Ճանճերի տերը» ու երևի թե հասկացել եմ: Քանի որ ճանճերի տերը մի հատվածում փայտի ձողի վրա բարձրացված խոզի գլուխն էր, իսկ այն շատ արագ հոտում է, կողքին ճանճեր են հավաքվում, խոզի գլուխը դառնում է այդ ճանճերի տերը, որովհետև այդ ճանճերը համախմբված են նրա շուրջը: Շատ հասարակ մեկնաբանեցի, բայց կարծում եմ, որ Գոլդինգը իր վեպը գրել է և վերջում համապատասխան վերնագիր չի գտել ու հենց խոզի գլխի պատճառով դրել է «Ճանճերի տերը»:
Ուիլյամ Գոլդինգ. «Ճանճերի տերը» Կարդալ



Նախ դիտիր կարճամետրաժ ֆիլմը:

Սիրո մասին այքան անիմաստ, փիլիսոփայական ու անհեթեթ ասույթներ կան, որ ընտրելը դժվար էր:
«Ուր կա սեր, այնտեղ կա կյանք» Մահաթմա Գանդի.
Դու սիրված ես Կարդալ

Այսօր աշխարհահռչակ հայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան ու հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծնունդն է: Լրացավ ֆրանսահայ շանսոնիեյի 90-րդ ամյակը:
Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Ֆրանսիայում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան:

Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թ. մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955 թ. հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թ. հունվարի 11): Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 6 երեխա՝ Սեդան, Շառլը, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան: Ազնավուրի անունը ընկած է Յոշիյուկի Տոմինոյի 1979 թմեխա անիմե Mobile Suit Gundam սերիալի Char Aznable հերոսի անվան հիմքում:

Ազնավուրը հաճախ է կատակում իր ֆիզիկական թերությունների վերաբերյալ, հատկապես իր տխրահռչակ առանձնահատկության՝ կարճ հասակի, որը կազմում է 160 սմ (5 ֆտ 3 դյ):
Առաջարկում եմ կարդալ Շառլ Ազնավուրի հարցազրույցը ցեղասպանության մասին: Լավ կլինի, որ կարծիքդ գրես հարցազրույցի մասին հրապարակման տակ:
Նաև կարդացեք Նունե Մովսիսյանի բլոգի հոդվածները(1, 2, 3, 4) Շառլ Ազնավուրի վերաբերյալ:

«Ինձ համար միևնույն է, ցեղասպանություն, թե այլ բառ». Շառլ Ազնավուր Կարդալ

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER