Share/Bookmark

Գուրգեն Մահարի. Մանկություն

No comment yet
Գուրգեն Մահարին իր «Մանկություն» պատմվածքում ներկայացնում է իր մանկությունը՝ թե ինչպես է այն անցել: Մահարին պատմում է, որ մանկության մեծ մասն անցկացրել է իր Յուղաբեր տատիկի տանը: Իրենց տունը շաբաթվա մեջ հազիվ մի երկու օր էր գնում, էն էլ՝ որպես հյուր:
Յուղաբերի տատիկին հարևանները ասում էին Օղիկ, իսկ նոր հարսները՝ Օղի խաթուն: Գուրգեն Մահարու տատը իերն շատ աղոթքներ, կրոնական բանաստեղծություններ է սովորեցրել, որոնցից մեկը ստորև ներկայացնում եմ Ձեզ:

Դու անթառամ ծաղիկ ես,
Վարդի նման հոտով ես,
Փունջ մանուշակ ազնիվ ես,
Աստվածածին մեղա քեզ…

Ամեն քառոտղի վերջին տողը «Աստվածածին մեղա քեզ...»-ով էր վերջանում: Գուրգեն Մահարին ասում էր, որ մյուս երեք տողերը ծածմծելով, հազիվ ասում էր, իր վերջին «Աստվածածին մեղա քեզ...»-ը բարձր ու հպարտ ասում էր: Յուղաբեր տատիկը իրեն միշտ բանաստեղծությունները սովորեցնում էր տող-տող՝ գործելու հետ համընթաց:

Այստեղ կարող եք կարդալ Գուրգեն Մահարու «Մանկություն» պատմվածքը

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER