Share/Bookmark

Շատ հետաքրքիր և տրամաբանական խնդիրներ

3 comments

Մերիի մահը

Մի անգամ մի մարդ տուն եկավ ոչ սթափ վիճակում: Նա շատ ծարավ էր, սակայն խոհանոց հասնել ի վիճակի չէր: Նա գտավ ջուր հենց սենյակի մեջտեղում և ամբողջը խմեց: Առավոտյան արթնանալով նա տեսավ, որ իր սիրելի Մերին մահացել է:


Հարց՝ Ո՞վ է այդ Մերին և ինչու՞ նա մահացավ:


Զբոսայգում

Արևոտ և պայծառ օր էր: Ջեյնը որոշեց 3-ամյա Սալլիին զբոսայգի տանել: Երբ նրանք եկան զբոսայգի, Ջեյնը բացել էր իր արևանոցը և նայում էր, թե ինպես է Սալլին խաղում խոտերի մեջ: Հանկարծ, մի հսկայական Ռոթվելլեր(շան ցեղատեսակ) վազեց դեպի Սալլիի կողմը: Ահազանգ բարձրացնելու փոխարեն Ջեյնը հանգիստ նայում էր այդ ամենին:

Հարց՝ Ինչու՞ 


Անկարող ոստիկանները

Վենեսուելայի ոստիկանները մի քանի անգամ փորձել են ձերբակալել հայտնի հանցագործին: Նրանք գիտեին, թե որտեղ է նա ապրում: Երբեմն, ստանալով ձերբակալման թույլտվություն, նրանք ուղևորվում էին հանցագործի տուն: Սակայն հենց նրանք մտնում էին տուն՝ վերջինս կողպվում էր ննջարանում: Ոստիկաններին ոչինչ չէր մնում, բացի ձեռնունայն տուն վերադառնալուց:

Հարց՝ Ինչու՞ էր այդպես ստացվում:

3 comments

Unknown : January 30, 2014 at 3:46 PM

Մերին իր ձկնիկն էր և նա խմել էր այն ջուրը որում գտնվում էր Մերին

Unknown : January 30, 2014 at 3:50 PM

Սալլին շուն էր, իսկ Ռոթվելլերը իր մայն էր

Unknown : December 20, 2015 at 10:27 PM

2)Ռոթվելլեր շան տեսակի շունը Սալլիյի ընկերն էր, դրա համար էր Ջեյնը հանգիստ
3)Ոստիկանները չէին կարող հանցագործին տանել որովհետև նրանք չէին կարող անկողինի հետ միասին տանել բաժանմունք և կարծում եմ անկողինը այնքան մեծ էր որ չէին կարողանում հանել բնակարանից 3-րդ ոստիկաները դեբիլներ են :D

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER