Բառերի
խորհրդավոր
աշխարհից»
գրքի հեղինակը Պետրոս Բեդիրյանն է: Ասեմ, որ շատ հետաքրքիր
գիրքը: Գրքում հայոց լեզվի բառերի, բառակապակցությունների «վերլուծություններն» են:
Գրքից ամենաշատը սիրեցի այն
հատվածը, որտեղ ասվում
է, թե մարդիկ
քայլում են խողովակների միջով
և, որ մկները
մարդկանց ուժ են տալիս:
Բացատրեմ` «խողովակ» գրաբարից թարգմանաբար նշանակում է նաև «փողոց», «կոկորդ»: Երբ հավերին մորթում են, սկզբում կտրում
են նրանց
վիզը, այսինքն՝ փողատում են: Երկրորդ իմաստով ստացվում է, որ մենք
քայլում ենք խողովակներով՝ փողոցներով ու պողոտաներով:
Մենք բոլորս էլ ունենք մկաններ, հետևաբարմեր ուժը գալիս
է մկներից: Եթե ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ մկները
միայն հայերին չէ, որ «ուժ են տալիս» մեզ: Ռուսերենում «մուկ» բառը թարգմանվում է «мышь», իսկ մկանը՝ «мышца»: Ռուսերենը ունի
այդ հոմանիշը՝ «мускул(ы)»: Անգլերենում էլ «մուկ» բառը
թարգմանվում է որպես «mouse», իսկ «մկանը»`՝ «musculus»:
Նաև կարդացել եմ իմ ծննդյան ամսվա՝ օգոստոսի մասին: Օգոստոս անունը եկել Օգոստոս կայսեր անունից, ով եղել է Հուլիոս Կեսարի երրորդ պորտի զարմիկը:
Եթե
ուզում եք իմանալ, թե Ձեր ծննդյան ամսվա անունը որտեղ՞ց է առաջացել, ապա մեկնաբանություններում գրեք Ձեր ծննդյան ամսաթիվը: Ես անպայման կանդրադառնամ
Ձեր ծննդյան ամսվա անվան
ծագումնաբանությանը:
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն