Տասնյակ տարիներ առաջ կար մի մարդ՝ Նոթեր Բուք անունով: Նոթերն ապրում էր ՏՀՏ անունով մի գյուղում: Ինչպես գյուղում ապրող բոլորը, նա էլ հասարակ կյանքով էր ապրում ՝ հավ էր պահում, կով, ոչխար, աճեցնում էր տարբեր բույսեր, իսկ հետո վաճառում և այդպես գումար վաստակում: Ասեմ, որ նա, բացի իր տնտեսությունից, սիրում էր նկարել:
Օրերից մի օր՝ երեկոյան, հեռուստացույցի առջև նստած, թարս դրված տետրը բացեց և սկսեց վրան փոքրիկ քառակուսիներ ու վանդակներ նկարել: Նկարեց վերջացրեց և հանկարծ նկատեց, որ դա շատ նման է Համան Կարգիչի ստեղծած համակարգչի ստեղնաշարին և էկրանին: Մտածեց-մտածեց և որոշեց մի քանի օրով իր շատ սիրելի բույսերին և կենդանիներին վստահել իր հարևանին և մեկնել տարբեր երկրներ, բերել համապատասխան իրեր, որ պատրաստի նոր և ավելի փոքր համակարգիչ: Սկզբում եկավ Հայաստան և այստեղից իր հետ տարավ հայոց հողի, քարերի տեսակների՝ մարմարի, տուֆի և այլ տեսակների կտորներ: Հետո մեկնեց այլ երկրներ, էլի բերեց տարբեր իրեր և այլն: Վերջում, գնալով մի երկիր, որին կոչում էին «Հրաշքների աշխարհ», փորձեց գտնել հազվադեպ փափուկ ապակի: Շատ փնտրեց, բայց չգտավ: Հասավ մի տեղ, ուր բացվեց երեք ճանապարհ, որոնք տանում էին կամ դեպի վառ ապագա, կամ դեպի դժգույն անցյալ: Մեջտեղի ճանապարհին նա հանկարծ նկատեց մի մուրացիկ մանկիկի: Մանկիկին խնդրեց, որ իրեն ճիշտ ուղին ցույց տա, բայց մուրացիկ երեխան հաշմանդամ էր, և չէր կարողանում շարժվել: Բայց նա կարողանում էր լսել ու շատ դժվար խոսում էր: Նոթեր Բուքը, տեսնելով նրա անապահով վիճակը, խղճաց և իր ուտելիքից տվեց նրան: Երեխան կերավ և իրեն մի փոքր ուժեղ զգաց: Նոթերը նրան հասկացրեց իր ցանկությունը, իսկ տղան միայն կարողացավ ասել այսպես.
-Խխխնդրուում եմ, մեեջտեղիի ճաամփոով չերթաս: Ես մի աամիս առաջ եմ խաղալով գնացե ընդե ու սենց հետ եկէ:
Նոթերը երխային լսեց և չգնաց մեջտեղի ճանապարհով: Փոխարենը գնաց ձախ կողմում գտնվող ճամփով: Այնտեղ հանդիպեց ևս մի լաբիրինթոսի: Այնտեղ էլ պետք է չկանգներ այն համակարգչի վրա, որի տակ թաքնված էր մի ահռելի հրեշ: Դե մեր Նոթերին բախտ վիճակվեց բարեհաջող անցնել այդ լաբիրինթոսը: Անցավ, բայց չգտավ փափուկ ապակին: Ետ դարձավ տղայի մոտ և գնաց աջ կողմում մնացած արահետով: Գնաց ու քիչ անց հանդիպեց նույն որոգայթին: Սակայն արդեն փորձված լինելով՝ կրկին անցավ համակարգիչների վրայով և վերջապես գտավ հազվադեպ փափուկ ապակին: Այն լցրեց իր ռետինե պայուսակի մեջ և գնաց: Գնաց-գնաց ու հասավ հաշմանդամ մանկիկին: Նոթերը հանեց փափուկ ապակին, որ զարմացնի տղային, բայց հանկարծ պատահեց մի հրաշք: Ապակու միջից ինչ-որ ճառագայթներ ելան և ուղղվեցին դեպի երեխան: Վայրկյաններ անց մուրացիկ ու հաշմանդամ տղան, ով բոլորից ուտելիք էր մուրում, դարձավ առողջ, ուժեղ և շատ գեղեցիկ հագնված տղա: Երկուսն էլ այդ հրաշքից զարմացել էին և չէին հավատում դրան: Մի փոքր էլ
անցավ և նրանք ուշքի գալով միասին վերադարձան Նոթերի հայրենի գյուղ: Նոթերը որոշեց տղային որդեգրել և պահել իր մոտ: Տղայի անունը նա դրեց Փափկապակի: Նոթերը նրան կրճատ ասում էր Փափկ: Փափկը, արդեն գրեթե գիտնական դարձած, Նոթերին օգնում էր ամեն գործում՝ և՛ խնամում էր կենդանիներին, և՛ խնամում էր բույսերին: Այսպիսով՝ Փափկապակին դարձավ Նոթերի շատ սիրելի տղան: Նրանք միասին պատրաստեցին մեր այժմյան տեխնոլոգիական հրաշքը՝ նոթբուքը: Տղան չհամաձայնեց, որ նոր սարքը կոչվի իր անունով և Նոթերը որոշեց նոր սարքի անունը դնել իր անվամբ՝ Նոթբուք: Բայց նոթբուքը չուներ ոչ վեբ-տեսախցիկ, ոչ բարձրախոս և ոչ էլ սկավառակակիր: Նրանք շատ էին տխրել, որ այդ սարքերը գոյություն չունեն աշխարհի վրա, բայց հանկարծ երկնքից ընկավ երեք սարք՝ վեբ-տեսախցիկ, բարձրախոս և սկավառակակիր: Դրանցից երեքն էլ նոթբուքինն էին:
Նարեկ Սահակյան
1 comment
Նարեկ ջան շատ լավ ես գրում, երևակայությունդ շատ լավ ա, անպայման շարունակի գրել: Բլոգումդ անընդհատ քո մտքերի մասին հոդվածներ գրի, տարբեր պատմություններ հորինի, եթե այս տարիքից այդպես անես, մեծ տարիքում անպայման հաջողությունների կհասնես:
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն