Share/Bookmark

Առակ անառակ որդու մասին

No comment yet

Մի ծերունի ուներ երկու տղա: Մի անգամ կրտսեր որդին ասաց հորը.
-Հայր, տուր ինձ քո ունեցվածքից իմ բաժինը:
Հայրը տվեց իր ունեցվածքը, տղան վերցրեց իր ժառանգությունը և մեկնեց արտերկիր:
Այնտեղ նա շատ ուրախ էր ապրում, ոչնչից ետ չէր մնում: Սակայն շուտով նրա գումարը վերջացավ: Իսկ այդ ժամանակ հենց այդ երկրում սով սկսվեց: Եվ տղան հանկարծ ուշքի եկավ և ասաց.
-Ինչքան մարդիկ են իմ հորից հաց ստացել, իսկ ես մահանում եմ քաղցից: Կգնամ հորս մոտ և կասեմ նրան՝ <<Հայր, ես մեղք եմ գործել քո հանդեպ և արժանի չեմ քո որդին կոչվելու: Ներիր ինձ և դարձրու  քո քո ծառաներից մեկը:

Որոշեց և գնաց հոր մոտ: Հայրը հեռվից նկատեց որդուն, վազեց, գրկեց և համբուրեց որդուն: Որդին հորն ասաց.
-Հայր, ես մեղք եմ գործել քո հանդեպ և արժանի չեմ քո որդին կոչվելու:
Իսկ հայրը հրամայեց ծառաներին.
-Բերեք ամենալավ ուտելիքները, տվեք նրան կոշիկներ: Եվ մորթեք մի ճարպոտ հորթ, եկեք ուրախանանք: Իմ որդին մահացավ ու կենդանացավ, կորած էր և գտնվեց:
Եվ սկսեցին ուրախանալ:
Այդ ժամանակ ավագ որդին դաշտում էր: Վերադարձավ և լսեց երգի ձայներ: Ծառաներից մեկին հարցրեց.
-Այս ինչ է եղել:
Ծառան պատասխանեց.
-Քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթել է մի ճարպոտ հորթ, ուրախանալով, որ նա ողջ է:
Ավագ որդին բարկացավ և չցանկացավ տուն մտնել: Հայրը դուրս եկավ և կանչեց որդուն: Որդին հորը ասաց.
-Քանի տարի է, ես քեզ ծառայել եմ, միշտ լսել եմ քեզ, բայց դու ինձ նույնիսկ այծ չտվեցիր, որ ընկերներիս հետ ուրախանամ: Իսկ եղբայրս ծախսեց ունեցվածքիդ մի մասը, բայց դու նրա համար մորրթեցիր մի գեր հորթ:
Հայրն ասաց որդուն.
-Որդիս, դու միշտ իմն ես եղել, և այն ամենը ինչն իմն է, նաև քոնն է: Իսկ քո եղբայրը մահացած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց:
Թարգմանեց Նարեկ Սահակյանը
Աղբյուրը` ռուսերենի 8-րդ դասարանի դասագիրք

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER