Share/Bookmark

Ֆրանկեյնշտեյն

No comment yet


1817 թվականին, Մերի Շելլին, իր ամուսինը և իր ընկերները մեկնեցին Շվեյցարիա երեկույթի: Երբ նրանք այնտեղ էին, գիշերը պատահեց սարսափելի փոթորիկ: Անձրև էր գալիս, և անընդհատ որոտ ու կայծակ էր լինում: Մերին իր ընկերների հետ դուրս չէր գնում: Նրանք որոշեցին ներսում մնալ և պատմել ուրվականների մասին հեքիաթներ և պատմություններ:

Ամեն մեկը մի պատմություն պատմեց, բայց Մերին ոչինչ չկարողացավ մտաբերել, որ պատմի: Գիշերը, երբ Մերին անկողնում էր, մի պատմություն մտածեց: Պատմությունը վախեցրեց նրան: Հաջորդ օրը, որոշեց և սկսեց գրել այդ պատմությունը: Մի տարի անց, երբ նա 19 տարեկան էր, վերջացրեց իր պատմությունը: Նա իր գիրքը կոչեց <<Ֆրանկենշտեյն>>: Շատերը կարծում էին, որ <<Ֆրանկենշտեյնը>> երբևիցէ գրված պատմություններից ամենալավն էր: Դա առաջին գեղարվեստական և գիտական գիրքն էր: Գրքում գիտնականները ստեղծում են մի մարդ: Գիտնականները սկսում են վախենալ ստեղծված մարդուց և նրան կոչում են հրեշ: Հետո հրեշը սպանում է գիտնականներին և նրանց ընտանիքներին:Դա պատմություն էր մարդու, գիտնականների և պատասխանատվության մասին: Շատ ֆիլմեր պատրաստվեցին Ֆրանկենշտեյն անունով հրեշի մասին: Ֆիլմերից շատերի սցենարը տարբերվում էր գրքի սցենարից: Եթե կինոները նախատեսված են նաև երեխաների համար, ապա Մերի Շելլիի գիրքը միայն մեծահասակների համար է:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER