Share/Bookmark

Ես գիտեմ, որ ամեն ինչ չգիտեմ

No comment yet
Հույն փիլիսոփա Սոկրատեսն ասում էր. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»: Նա իր այդ խոսքերով, հեգնում էր ինքն իրեն: Ես այդքան էլ համաձայն չեմ այդ մտքի հետ: Ես նաև դեմ եմ մեծամտությանը: Միանշանակ պետք չէ քիթը ցցած ման գալ ու հպարտանալ «չեղած», քիչ կամ էլ թեկուզ շատ գիտելիքներով, դա ավելի սխալ է քան կոմպլեքսավորվածությունը:
Ատում եմ «սուտի» համեստ մարդկանց, ովքեր շատ խելացի ու բանիմաց են, բայց իրենց համեստ են ձևացնում և ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել որ խելացի են: Նրանք ինձ համար ամենատհաճ մարդիկ են և ես այդ տեսակի մարդկանց ուղղակի համարում եմ «սուտի» համեստներ: Ըստ իս, եթե մարդ անգամ ահռելի գիտելիքի տեր է, ինչպիսին էր Սոկրատեսը, չպետք է իրեն գոռոզ պահի և քիթը ցցած ման գա: Ինձ համար այս միտքը ավելի ճշգրիտ կլիներ, եթե ձևակերպված լիներ այսպես. «Ես գիտեմ, որ ամեն ինչ չգիտեմ»: Աշխարհում այնքան սովորելու բան կա, որ ոչ ոք չի կարող այդ բոլորը սովորել, մինչև իր մահկանացուն կնքելը: Իրականում մենք գիտակցում ենք գիտելիքի արժեքը երբ սովորում ենք, որովհետև ամեն ինչ հեշտ ու պարզ է թվում երբ ոչինչ չգիտես, կամ ինչ էլ գիտես շատ քիչ է: Ես չեմ սիրում, երբ մարդն ինքն իրեն թերագնահատում է, սակայն նաև չեմ սիրում, երբ մարդիկ իրենց գերագնահատում են: Մյուս կողմից եթե քո արժեքը հենց դու ինքդ չիմանաս՝ չգնահատես ինքդ քեզ ու քո գիտելիքները, ապա ոչ ոք քեզ չի գնահատի, կամ կգնահատեն քիչ մարդիկ: Դրա համար պետք է ռեալ գնահատել մեր իսկ հնարավորությունները, առանց դրանք թերագնահատելու կամ գերագնահատելու: Սակայն Սոկրատեսն ապրել է մ.թ.ա. V-րդ դարում, իսկ ես ապրում ենք մ.թ. 21-րդ դարում: Երևի միակ պատճառը դա է, որ ես այլ կերպ եմ մտածում:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER