Share/Bookmark

Երկու ծույլերը

No comment yet
Մի երկրում թագավորը որոշեց զվարճանալ և կազմակերպեց բարեգործական միջոցառում, բայց մի պայմանով՝ պետք է կերակրեր միայն ծույլերին: Մարդիկ, իմանալով թագավորի առատաձեռնության մասին, սկսեցին խառնվել պալատի պատերի տակ, ու նրանցից յուրաքանչյուրն ասում էր, թե ինքը ծույլ է:
Միջոցառման համար կառուցվել էր հատուկ շինություն, և բոլոր ցանկացողներին տանում էին այնտեղ: Երբ բոլոր եկածներին նստեցրեցին, թագավորը հրամայեց հրկիզել շենքը: Տեսնելով հրդեհը՝ բոլորը   տագնապեցին ու դուրս վազեցին շենքից: Միայն երկուսը մնացին: Նրանցից մեկը մյուսին ասաց. 
-Ոնց որ մեջքս տաքանում է: 
Երկրորդը պատասխանեց. 
-Ուղղակի կողք թեքվիր:
Թագավորը տեսավ նրանց և ասաց. 
-Իրական ծույլերը սրանք են: Կերակրե՛ք դրանց:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER