Share/Bookmark

Հարցազրույց Եղիշե Չարենցի թոռնուհու հետ

No comment yet
Չարենցյան օրերի հետ կապված առաջարկում եմ իմ նախագիծըհարցազրույց Չարենցի   ժառանգների հետՆերկայացնում եմ Եղիշե Չարենցի թոռնուհի Հասմիկ (ԱստրիդՉարենցի մասին մի փոքրիկ ուսումնասիրություն: «Ես Հասմիկ Չարենցն եմ...Ճակատագրի բերումով ապրում եմ եվրոպական մի փոքրիկ քաղաքում,ուր երկինքը գորշ է,արևը պաղ ,ճենապակե ափսեի պես,ուր անձրևը անշարժացած է օդի մեջ ու ոչ մի կարպ ցած չի թափվումԵվրոպական այդ փոքրիկ քաղաքում կյանքը սահում է հանդարտ ու աննկատ

Ցերեկը զբաղվում եմ հազար ու մի աննշան,անկարևոր բաներով,բայց երբ գիշեր է գալիս,երբ քաղաքը քնում է ու լռում են վերջին շշուկները ես թաքուն բացում եմ իմ բնակարանի դուռը ու գալիս եմ Երևան...  Անցնում եմ բոլոր փողոցներով,բոլոր ցայտաղբյուրներից ջուր եմ խմում,բոլոր ընկերներիս հյուր եմ գնում...  Հետո շատ զգույշ մտնում եմ այն տղամարդու ննջարանը,ում սիրում եմ ամեն ինչից առավել... Կամացուկ նստում նրա մահճակալի եզրին... վերմակը ուսից ցած է սահել,ծածկում եմ,որ չմրսի:  ...Ամեն գիշեր,երբ եվրոպական մի փոքրիկ անձրևոտ քաղաքում լռում են բոլոր շշուկները,ես բացում եմ իմ բնակարանի դուռը ու գալիս եմ...Երևան...- Մենք ապրում ենք միևնույն քաղաքում,սիրելիս...»


Հասմիկ (ԱստրիդՉարենց


Հասմիկ Չարենց,

Սպիտակ սոնետ

Որտեղ է սահմանը իմ սպիտակ սիրո,
Իմ ստորացումը ու իմ սարսափը
ու սպասումները իմ սրտակեղեք,
Լիբիդո-ստվերի սևոռուն սահքը...
Որտեղ է սահմանը հաճույքի,ցավի
Որտեղ է սկիզբն ու վախճանը
ու ժամանակը մեր սպիտակ սիրո
Սրտատրոփ այդ ժամանակը:
Որն է գաղտնիքը սպիտակ հմայքիդ
տիրանալու մեջ է, թե լքելու
թե սավաններւդ մեջ քնքշասարսուռ...
Չգիտեմ:Բայց կյանքիս օրերում,երբ վերջն ընտրությունս գա,
Կուզեի մեռնել...սավաններիդ մեջ...նվաճողս...
Բոնապարտ...mon coeur...                                               
18.6.1820 Սբ.Հելենա կղզի

Աղբյուրը՝ Հասմիկ (ԱստրիդՉարենցի ֆեյսբուքյան էջ


Որոշեցի հարցազրույց վերցնել Եղիշե Չարենցի թոռնուհու՝ Աստրիդ Չարենցի հետ: Facebook սոցցանցով գտա նրան, ապա հաղորդագրություն գրեցի, տեղեկացրեցի, որ ըստ մեր կրթահամալիրի ուսումնական տոնցույցի, մարտի 11-15-ը չարենցյան օրեր են: Հարցրեցի, թե կարո՞ղ է նա պատասխանել իմ հարցերին, իսկ նա, բնականաբար, ասաց, որ մեծ հաճույքով կպատասխաներ, եթե չունենար առողջական որոշ խնդիրներ՝ հիվանդ էր: Սակայն Աստրիդ Չարենցն ասաց, որ ամեն դեպքում կարող է պատասխանել իմ մի քանի հարցերին: Առաջին հարցս այսպիսին էր.
-Կարո՞ղ եք պատմել մի հետաքրքիր դեպք Չարենցի մասին:
Չարենցի թոռնուհին ասաց, որ իմ այս հարցին ավելի լավ կպատասխանեն Չարենցի տուն-թանգարանում: Իսկ մյուս հարցի միջոցով ցանկացա իմանալ, թե ինչու են Եղիշե Սողոմոնյանին կոչել Չարենց:  Ինչպես այլ տեղեկատվական աղբյուրներում է նշված, այնպես էլ նա նշեց, որ կա մի քանի տարբերակ.
ա) Փոքր ժամանակ շատ չար տղա է եղել, ասել են Աբգարի չար տղեն...
բ) Կարսում Չարենց անունով բժիշկ է եղել...
գ) Պուշկինի Անչար բանասեղծության ազդեցությամբ...
դ) ոչ ոք ստույգ չգիտի...
Ի դեպ, Աստրիդ Չարենցը այժմ բնակվում է Հոլանդիայում, գրում է պիեսներ, բանաստեղծություններ, թարգմանում է պոեզիա: Նա ապրելով Եվրոպայում, երբեք չի մոռանում հայրենի հողը, և ամեն տարի վերադառնում է իր ծննդավայր՝ Երևան:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER