1.Փակեք ձեռքերը կողպեքի նման (ինչպես պատկերված է 1 նկարում): Եթե վերևում ձախ ձեռքի բթամատն է, ապա թղթի վրա գրեք «Ձ», հակառակ դեպքում` «Ա»:
2. Նշան բռնեք մի կետի վրա:
Եթե աջ աչքն եք փակել և նայում եք ձախով, ուրեմն «Ձ» տառն է, հակառակ դեպքում` «Ա»:
3. Ձեռքերը խաչել կրծքին: (Նապոլեոնի դիրք):
Եթե առջևում ձախ ձեռքն է, ուրեմն «Ձ» տառն է, հակառակ դեպքում` «Ա»:
4. Ծափահարեք:
Եթե աջ ձեռքն եք հարվածում ձախին, ուրեմն «Ձ» տառն է, հակառակ դեպքում` «Ա»:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ:
«ԱԱԱԱ» (100-տոկոսանոց աջլիկ) - սկզբունքային, կոնսերվատիվ, խուսափում է կռիվներից և վեճերից:
«ԱԱԱՁ» - անվճռականութուն:
«ԱԱՁԱ» - կոկետություն, վճռականություն, հումորի զգացում, արտիստիզմ (հիմնականում կանանց մոտ):
«ԱԱՁՁ» - (հազվադեպ զուգակցում) նախորդի նման, սակայն ավելի մեղմ բնավորություն:
«ԱՁԱԱ»-դանդաղ ընտելացում, զգուշավորություն մարդկանց հետ հարաբերություններում, համբերատարություն և սառնություն (հիմնականում կանանց մոտ):
«ԱՁԱՁ» - (ամենահազվադեպ զուգակցումը) անպաշտպանություն, ճնշմանը ենթարկվող (հիմնականում կանանց մոտ):
«ՁԱԱԱ» - (հաճախակի հանդիպող բնավորություն) էմոցիոնալ, հետևողականության և հաստատակամության բացակայություն, սիրալիր, շփվող:
«ՁԱԱՁ» - նմանություն նախորդի հետ, միամտություն, թեթև բնավորություն:
«ՁՁԱԱ» - ընկերասիրություն և պարզություն, ցրվածություն և ինքնավերլուծման հակում:
«ՁՁԱՁ» - բարեսրտություն, վստահություն:
«ՁՁՁԱ» – Էմոցիոնալ, վճռական:
«ՁՁՁՁ» - (100-տոկոսանոց ձախլիկ) հնին նորովի նայելու կարողություն, ուժեղ էմոցիաներ, ընդգծված անհատականություն, եսասիրություն, համառություն, երբեմն ինքնամփոփ:
«ՁԱՁԱ» - բնավորության ամենաուժեղ տիպը, դժվարությամբ է փոխում իր տեսակետները, նպատակասլացություն:
«ՁԱՁՁ» - Նախորդ տիպն է, բայց ավելի անկայուն, անհաստատ, հակված է ինքնավերլուծության, դժվարություններ է ունենում նոր ընկերների ձեռքբերման մեջ:
«ԱՁՁԱ» - թեթև բնավորություն, կոնֆլիկտներից խուսափելու ընդունակություն, հեշտությամբ են շփվում մարդկանց հետ և նոր ընկերներ ձեռք բերում, հաճախ են փոխում հետաքրքրություննեըը
«ԱՁՁՁ» - փոփոխականություն և անկախ լինելու, ամեն ինչ ինքնուրույն գլուխ բերելու ցանկություն:
Աղբյուրը՝ doctors.am
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն