Ըստ իս, Երկիր մոլորակի
վրա չկա որևէ իդեալական պետություն, բոլորն էլ ունեն բազմաթիվ թերություններ: Հայաստանը
նույնպես իդեալական չէ, նույնիսկ իդեալական լինելուց շա՜տ հեռու է:
Կցանկանամ ստեղծել
իմ իդեալական պետությունը, սակայն չեմ ցանկանա լինել պետության նախագահ: Իմ պատկերացմամբ
իդեալական պետությունում պետք է լինի իրական ընդդիմություն, այլ ոչ թե արհեստական,
ինչպիսին որ կա հայստանում:
Չեմ ասի, որ իդեալական
պետությում չպետք է լինեն հարուստներ և աղքատներ, քանի որ հարուստը հարուստ է միայն
աղքատի կողքին և ճիշտ հակառակը:
Իմ պետությունը չի
լինի ժողովրդավարական, քանի որ, ըստ իս ժողովուրդը դեռևս ունակ չէ ընտրելու այնպիսի
նախագահի, ով հասարակության համար օգտակար գործեր կանի: Եթե մի պետությունում ժողովուրդը
5000 դրամով վաճառում է իր ձայնը, ապա ինչպես կարելի է ճիշտ համարել այդ երկրում ժողովրդավարության
առկայությունը: Չեմ կարող ասել, թե ժողովրդավարության փոխարեն կառավարման ինչ ձև կընտրեմ
պետությանս համար, միգուցե ինքս ստեղծեմ նորը:
Եթե ես կերտեմ իմ
պետությունը, ապա երբեք չեմ ցանականա այն նմանացնել որևէ եվրոպական երկրի, փոխարենը
կցանկանամ կերտել իմ անհատականը, որպեսզի ապագայում այլ երկրները եվրոպայի փոխարեն
ձգտեն նմանվել իմ կերտածին:
Չնայած Հայաստանի
որոշ թերություններին, ես հիմա էլ չեմ դժգոհում իմ պետությունից և երբեք չեմ արտագաղթի,
քանի որ հայ եմ, ծնվել եմ Հայաստանում և մահանալու եմ Հայաստանում:
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն