Քանի որ ես շատ հետաքրքրված էի, մի քանի համադասարանցիներիս հետ որոշեցի ներկայանալ հանդիպմանը: Սկզբում խոսեց ընկեր Ավետիքը, իսկ հետո արդեն Լևոն Արամյանը: Դիտեցինք շատ հետաքրքիր ծրագրով պատրաստած շատ հետաքրքիր պրեզենտացիա: Այն պատմում էր նախկինում եղած «տիեզերք» խմբի մասին, թե ինչ սարքեր են նրանք պատրաստել և այլն: Իսկ վերջում 20-ամյա Լևոն Արամյանը մեզ պատմեց իր մասին, իսկ հետո, թե միասին ինչպես ենք աշխատելու: Մեր հանդիպմանը Միջին դպրոցից մասնակցում էին ընդամենը հինգ աշակերտ, որոնցից երեքը, այդ թվում և ես` 8-րդցի էինք: Ահա այսպես անցավ մեր առաջին հանդիպումը:
Նարեկ Սահակյան
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն