Share/Bookmark

Շներն ինձ դասընկեր

No comment yet
Ամեն առավոտ, ինչպես բոլոր դպրոցականները, արթնանում, լվացվում, նախաճաշում եմ և այլն: Այս ամենից հետո գնում եմ դպրոց: Ճանապարհին անըդհատ հանդիպում եմ թափառական շների: Դե բնականաբար նրանք ինձ մի փոքր վախեցնում են: Հա, ասեմ, որ նրաց այսպես ասած <<կացարանը>> կառուցել են մեր բակի ավտոտնակների տերերը, բայց շների համար չէ: Նրանք ուղղակի իրենց ավտոտնակների վրա տանիք են կառուցել, որ անձրևաջրերը չլցվեն: Բայց ահա, շները այդ օգտագործում են որպես իրենց <<օթևան>>:Շները դարձել են իմ դասընկերը: Չկարծեք, որ նրանք գալիս են ինձ հետ դպրոց, նստում դասի, այլ ամեն առավոտ անցանկալի ձևով ուղեկցում եմ ինձ դեպի դպրոց: Ինչքան կարելի է դպրոց գնալ շների ոհմակների մեջ քայլելով: Բայց փառք Աստծո, որ արդեն երևի մի քանի օր է, որ նրանք քչացել են: Ամբողջ ոհմակից մնացել է ընդամենը մի քանիսը: Շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավաքել են այդ <<թափառական>> շներին, բայց շնորհակալ ու գոհ կլինեի, եթե նրանք բռնեին բոլոր  շներին, քանի որ եթե մի քանիսը մնան, կարող է նորից բազմանան և շներով լցնեն մեր թաղամասը: Ու վատն այն է, որ ես ինչ-որ խուլ <<չոլում>> չեմ ապրում: Ես ապրում եմ մեր դպրոցի՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի դիմացի շենքում: Դե ինչպես հասկացաք այս խնդիրը բարեբախտաբար կիսով չափ լուծվել է: Հուսով եմ, որ ապագայում այս հարցը լիովին կլուծվի և այլևս չի կրկնվի:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER