Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար, Մհեր Աբեղյան, Հրայր Իսաբեկյան, Արտաշես Հովսեփյան և ուրիշներ),
երաժշտության
մեջ
(Գևորգ Բուդաղյանի «Խանդութ»
երաժշտական
կոմպոզիցիան՝
ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի
Դավիթ»
բալետ-օպերան
և
այլն),
կինոարվեստում
(«Սասնա
ծռեր»,
ռեժիսոր՝ Արման Մանարյան, 2010 թ., մուլտֆիլմ), թատրոնում։
Էպոսի կերպարներին անդրադարձել են նաև քանդակագործության մեջ, որի լավագույն
նմուշներից
է
Դավթի՝
կայարանամերձ
հրապարակում
տեղադրված
արձանը:
Սասունցի Դավթի արձանը կոփածո պղնձից և բազալտից արձան է, որի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Արձանի բնորդն է հանդիսանում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:
Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի
առջև,
փոխարինել
է
1939 թվականից
տեղադրված
գիպսե
տարբերակին։
Դավթի
մարմինը
շարժման
մեջ
է՝
պատրաստ
մարտի:
Նրա
հեքիաթային
ձին՝
Քուռկիկ
Ջալալին,
ծառս
է
եղել
հսկայական
բազալտե
ժայռի
վրա:
Սմբակների
տակ,
ժայռի
անկյունում
բրոնզե
թասն
է՝
հայ
ժաղովրդի
համբերության
խորհրդանիշը:
Քանդակը
տեղադրված
է
25 մետր
տրամագծով
ջրավազանի
կենտրոնում
և
պատվանդանի
հետ
ընդհանուր
բարձրությունը
12,5 մետր
է:
Արձանը
բազմաթիվ
անգամ
պատկերվել
բացիկների
և
ամսագրերի
շապիկներին,
բուկլետներում,
լուսանկարներում,
գրքերի
նկարազարդումներում
և
ճամփորդական
ուղեցույցներում`
դառնալով Երևանի խորհրդանիշներից
մեկը:
Կարծում եմ, որ «Սասունցի Դավիթ» արձանը Երևանի ամենահաջողված արձաններից մեկն է, և երևի դա է պատճառը, որ արձանը պատկերվել է բացիկների, ամսագրերի շապիկների վրա, բուկլետներում և այլն: Նաև արձանը պատկերվել է Երևանի Մետրոպոլիտենի ժետոնների վրա: Բացի այս ամենից, կարևորն այն է, որ մեր Հայոց էպոսը, որը հնագույն էպոսներից է աշխարհում, իր հերոսներից մեկի՝ Սասունցի Դավթի քարե մարմնավորումն ունի Երևանում:
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն