Share/Bookmark

Երանի վերադառնային այդ օրերը

No comment yet

Ողջույն բոլորին՝ և կրթահամալիրցիներին, և այլոց: Երկար ժամանակ կայքում չեմ երևացել: Ուզում եմ այսօր Ձեզ հետ կիսել իմ իզմիրյան հուշերը: Երևի հիշում եք, որ ամռանը, ընկեր Արտակի ու ընկեր Հասմիկի առաջնորդությամբ, մի խումբ սովորողներով գնացել էինք Թուրքիա: Սկզբից գնացինք Տրապիզոն, ապա՝ Ստամբուլ, այնտեղ մի քանի օր մնալուց հետո շարժվեցինք Իզմիր, որտեղ էլ գտնվում էր Թուրքիայի տիեզերական ճամբարը:
Հասանք ճամբար, մեզ բաժանեցին խմբերի, և սկսվեց մեր տիեզերական օրերը:
Ճամբարում անցկացրած վեցուկես օրերը մեզ համար հաստատ անմոռանալի էին, ամեն ինչ հիասքանչ էր: Երբ Իզմիրից դուրս եկանք, լաց էինք լինում: Հետո եղանք Արևմտյան Հայաստանում:
Դեռ ճամբարում մեր ընկերներից վերցրել էինք նրանց տվյալները: Տուն հասնելուն պես` նրանց գտանք սոց. ցանցերում և սկսեցինք խոսելՀիմա ես ունեմ թուրք, իսրայելցի, ռուս, լեհ ընկերներ: Երբեմն հիշում ենք մեր` միասին անցկացրած օրերը և երանի տալիս, որ ևս մեկ անգամ դրանք կրկնվեն: Երբեմն էլ նրանց պատմում եմ մեր երկրի, մեր դպրոցի մասին, նրանք էլ՝ իրենց երկրի ու դպրոցի: Շատ ենք կարոտել միմյանց: Հրավերներ դեպի իրենց երկիր շատ ենք ստացել, բնականաբար, նրանք էլ՝ մեզնից, բայց...


Հուսով ենք, որ մի օր անպայման կհանդիպենք միմյանց:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER