Աղետ -պատահար է, որն առաջանում
է
բնական
կամ
տեխնածին արտակարգ
իրավիճակների արդյունքում,
իր
հետ
բերելով
մարդկանց
մահ
կամ
այս
կամ
այն օբյեկտի պատմության
մեջ
անուղղելի
հետևանքներ:
Աղետները լինում են բնական կամ մարդածին (տեխնածին): Մինչ
օրս շախարհում բազմաթիվ թե՛ բնական, թե՛ տեխնածին աղետներ են եղել, որոնց արդյունքում
զոհվել են հազարավոր, միգուցե միլիոնավոր մարդիկ: Այսօր կխոսենք Ճապոնիայի Ֆուկուսիմա
1 ԱԷԿ-ի պայթյունի մասին, որը տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 12-ին:
Ճապոնիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաքննություն
է
անցկացրել,
որի
արդյունքում
հայտարարել
է,
որ
«Ֆուկուսիմա
1» ԱԷԿ-ի պայթյունի
պատճառը
մարդկային
գործոնն
է
եղել: Զեկույցի հեղինակները հայտարարել են, որ վթարը կարելի էր կանխատեսել և դրա համար միջոցներ ձեռնարկել աղետից խուսափելու համար:
«Ֆուկուսիմա–1 ԱԷԿ–ի վթարը բնական աղետ չի եղել, այն տեխնածին աղետ է եղել։ Ատոմակայանը պատրաստ չի եղել ուժեղ երկրաշարժին և ցունամիներին դիմակայելու համար»,
– նշված է զեկույցում։
Զեկույցում նաև նշված է, որ թե՛ Ճապոնիայի կառավարությունը, թե՛ ԱԷԿ-ը ղեկավարող
TEPCO ընկերությունը
շատ
սխալներ
են
թույլ
տվել,
որոնք
էլ
դարձել
են
վթարի
պատճառը:
Ցավոք, բայց այս աղետի հետևանքները վերացնելը շատ դժվար ու բարդ գործ է: Առաջինը պետք է «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի հարակից տարածքներից մարդկանց տարհանել և տեղափոխել այլ վայրեր, որը արդեն
արվել է: Ճապոնացի գիտնականները տագնապ
են բարձրացնում: Ռադիացիան Ֆուկուսիամա ԱԷԿ-ում հասել
է կրկտիկական մակարդակի:
Ճառագայթման չափը կարող է սպանել մարդուն, եթե նա չորս ժամ գտնվի վարակված գոտում: Օգոստոսի 22-ին կատարած վերջին չափումների համամատ, ռադիացիան աճել է 18 անգամ: Մասնագետները ենթադրում են, որ տեղի է ունենում
ռադիոակտիվ
ջրի
արտահոսք:
Կասկածներ
կան,
որ
ռադիոակտիվ
ջուրը
արտահոսում
է
Խաղաղ
օվկիանոս:
Նշվում է, որ ԱԷԿ-ի նկուղային հարկերում կուտակվել է ավելի քան 300 հազար տոննա ռադիոակտիվ ջուր: Փորձագետները գտնում են, որ ԱԷԿ-ի վթարի
հետևանքները
վերացնելու
համար
40 տարի
է
անհրաժեշտ:
Կայքեր, որոնիցի օգտվել
եմ՝
Mardik.am
Tert.am
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն