Share/Bookmark

Նա կարծեց, թե ես իրական եմ

No comment yet
Մի ընտանիք գնաց ռեստորան՝ ճաշելու: Մատուցողը մեծահասակներից ընդունեց պատվերը, ապա դիմեց յոթամյա տղային:
- Դո՞ւք ինչ եք պատվիրում:
Տղան անհամարձակորեն նայեց մեծահասակներին և ասաց.
-Ես հոթ-դոգ կցանկանայի:
Մատուղոցը չէր հասցրել գրառել պատվերը, երբ մայրը միջամտեց.
 -Ի՞նչ հոթ-դոգ: Նրան բերեք բիֆշտեքս կարտոֆիլի պյուրեով և գազար:
Մատուցողը անտեսեց մոր խոսքը:

 -Դուք հոթ-դոգը ցանկանում եք մանանեխո՞վ, թե կետչուպով,-հարցրեց տղային:
-Կետչուպով:
-Մի րոպեից կբերեմ,-ասաց մատուցողը և գնաց խոհանոց: Սեղանի շուրջ լռություն էր: Վերջապես տղան նայեց ներկաներին և ասաց.
-Գիտե՞ք ինչ, նա կարծեց, թե ես իրական եմ:

Թարգմանությունը ռուսերենից

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER