Share/Bookmark

Ոչ պակաս երիտասարդ բլոգերը գրում է իմ մասին

2 comments

12-ամյա հայ բլոգերը
Նարեկի հետ ծանոթացանք եռօրյա SEO սեմինարի ժամանակ: 12-ամյա տղան SEO սեմինա՞ր: Երևի արդեն հասկացաք, որ Նարեկը տարբերվում է իր հասակակիցներից շատերից:
Նարեկին և ընկերոջը` Էմիլին, փաստորեն հանդիպել էի նաև Armnetawards 2011 մրցանակաբաշխության ժամանակ: Հիշում եմ, դեռ այն ժամանակ էի զարմացել, երբ դահլիճում նստած բազմաթիվ հասուն տարիքի մարդկանց մեջ նկատեցի 12-13 տարեկան երկու տղաներին: Մոտ 5 ամիս առաջ Նարեկը բացել է իր բլոգը, որտեղ գրում է իրեն հետաքրքիր թեմաներով: Ես շատ եմ ուրախանում, երբ մարդկանց մեջ ձգտում եմ տեսնում` ցանկացած տարիքի: Նման ձգտումը միշտ էլ իր արդյունքները տալիս է:
Նարեկի դեպքում նման արդյունքներ արդեն շատ են եղել: Նարեկը սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և այնտեղ անցկացված մի շարք օլիմպիադաների հաղթող է, «Հանրակրթական ԴիջիԹեք 2012» մրցանակաբաշխության ժամանակ ներկայացնելով իր բլոգը` արժանացել է մրցանակի, մասնակցել է mocak.am-ի կազմակերպած հեքիաթների մրցույթին և իր հեքիաթով դարձել է լավագույններից մեկը: Նարեկը ուզում է հաջողությունների հասնել ՏՏ ոլորտում և որն ամենակարևորն է` այդ հաջողություններին նա ուզում է հասնել Հայաստանում: Հետագայում նրա նպատակներից մեկն է ունենալ տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված սեփական կայքը: Կարծում եմ, եթե Նարեկը շարունակի իր այս հաջողությունները, ապա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավարությունը կաջակցի նրան այս հարցում :)
Խոսքս ուղղում եմ Նարեկին. «Նարեկ ջան, շարունակիր նույն տեմպերով և դու անպայման մեծ հաջողությունների կհասնես: Քչերն են այդ տարիքում այդքան իրենց վրա աշխատում ու քայլեր ձեռնարկում: Միշտ ակտիվ եղիր և մասնակցիր նման միջոցառումների: Դրանք կավելացնեն քո գիտելիքներն ու վստահությունը: Քո կրթահամալիրը ապահովում է հիանալի պայմաններ երեխաների զարգացման համար: Օգտագործիր դրանք և նաև զբաղվիր ինքնազարգացմամբ: Քո առջև այս տարիքից նպատակներ դիր և հասկացիր, թե ինչի ես ուզում հասնել կյանքում: Եթե հասկացար դա` անպայման կհասնես»:
Հ.Գ.
Հաջորդ հոդվածը կլինի Նարեկի ընկերոջ` Էմիլի մասին, որը նույնպես ունի իր բլոգը, մասնակցում է նման միջոցառումների և շատ խելացի է:
Հ.Գ. (իմ կողմից)Շա՜տ շնորհակալություն արդեն ինձ ընկեր դարձած Հրաչ Մանուկյանին:

2 comments

Հրաչ : April 22, 2012 at 10:27 PM

Խնդրեմ Նարեկ ջան, վերնագիրը լավ էիր ընտրել :)

Admin : April 23, 2012 at 6:17 AM

Shat urax em vor eritasard srundi nman nerkayacucichner kan, es der mi 4 tari araj asum ei vor lav klini vor amen hay unena gone 1 blog. Hnaravor e im mtqer@ taracvel en :).
Ba asum en jahelutyun@ pchacela, jahelutyun@ pchacela :)
Harcer unenaq SEO-ic harcreq mec uraxutyamb kparasxanem hnaravorutyunneris sahmannerum.
Edgarseo

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER