Share

Archive for February 2013


Մայքրոսոֆթի ընկերությունը որոշել է փակել իր էլ. Փոստը՝ Hotmail-ը, որը ստեղծվել է 1996 թվականին:   Դրա հետ մեկ տեղ, օգտվողներին առաջարկվում է միանալ Outlook.com-ին: Որոշման պատճառը եղել է outlook.com-ի աճը, որտեղ վերջին 6 ամսում գրանցվել է 60 միլիոն օգտատեր:
Մայքրոսոֆթը որոշել է փակել Hotmail-ը Կարդալ

Այսօր փետրվարի 19-ն է՝ տարվա 50-րդ օրը: Ինչպես մյուս օրերին, այնպես էլ այսօր, աշխարհում ծնվում են բազմաթիվ երեխաներ, բայց դեռ հարյուրամյակներ առաջ, հենց այս օրը ծնվել են մի քանի հանճարներ: Նրանցից մեկը լեհ աստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսն է, ով ծնվել է 1473 թվականի փետրվարի 19-ին:
Նիկոլայ Կոպեռնիկոսն առաջինն է տվել Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը, համաձայն որի` Արեգակը գտնվում է համակարգի կենտրոնում, իսկ մոլորակները որոշակի ուղեծրերով պտտվում են նրա շուրջը: Նա վերացրեց ժողովրդի միջի դոգման, ըստ որի Երկիր մոլորակը գտնվում էր աշխարհի կենտրոնում, իսկ Արևն ու մյուս մոլորակները պտտվում են Երկրի շուրջ:
Իսկ 144 տարի առաջ, փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում ծնվել է արդեն հայ հանճարեղ բանաստեղծ, արձակագիր, քաղաքական գործիչ Հովհաննես Թումանյանը: Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Անգամ Թումանյանի «Անուշ» և «Ալմաստ» պոեմների հիմքի վրա օպերաներ կան գրված: Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, որոնցից ամենահայտնիներից մեկը «Գիքորը» պատմվածքն է:
1953 թվականի փետրվարի 19-ին ծնվել է նաև Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներ:

Իսկ տարվա 50-րդ օրը ովքե՞ր են ծնվել Կարդալ


Լեստեր համալսարանի գիտնականները հայտնաբերել են անգլիական դինաստիայի թագավոր Յորք Ռիչարդ III-ի մնացորդները: Արքայի կմաղքը հայնաբերվել է 2012 թվականի սեպտեմբերին՝ Լեստերի ստորգետնյա մեքենաների կայանատեղիում,-հաղորդում է Reuters-ը: Վերջերս փորձագետները հայտարարեցին ԴՆԹ-ի ուսումնասիրության արդյունքները:
Ստորգետնյա ավտոկայանատեղիում հայտնաբերվել է թագավորի կմաղք Կարդալ

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER