Share/Bookmark

Փորձիր գտնել պատասխանները

No comment yet
Մի կին զամբյուղով ձու էր տանում շուկա: Հանկարծ անցորդներից մեկը անզգուշությամբ հրեց նրան այնպես, որ զամբյուղը շուռ եկավ, և բոլոր ձվերը կոտրվեցին: Անցորդը ցանկացավ վճարել ձվերի գումարը, սակայն կինը չէր հիշում, թե որքա՞ն ձու կար զամբյուղում: Կինը միայն հիշում էր, որ երբ ձվերը երկու-երկու, երեք-երեք, չորս-չորս, հինգ-հինգ, վեց-վեց էր դնում, մի ձու մնում էր: Իսկ երբ յոթ-յոթ էր ձվերը դնում, ոչ մի ձու չէր մնում:
Որքա՞ն ձու կար զամբյուղում:




Թագավորը իր ծառաներից մեկին ուզում էր հանել պալատից և այդ իսկ պատճառով նրան ասաց.
-Պարկի մեջ կա երկու քար, մեկը կապույտ է, մյուսը՝ կանաչ: Եթե հանես կապույտը, ապա դուրս կհանեմ պալատից, իսկ եթե հանես կանաչը, ապա կմնաս պալատում:
Սակայն թագավորը պարկի մեջ դրեց երկու կապույտ քար: Ծառայի հետ գնաց գետի մոտ, պարկը հանեց և ծառային ասաց, որ հանի քարը:
 Ի՞նչ արեց ծառան, որից հետո մնաց պալատում:



10 պարկերում լցված են 10-գրամանաոց մետաղադրամներ և ամեն մի պարկում կա հավասար մետաղադրամներ: Պարկերից մեկի մեջ մետաղադրամներից մեկը կեղծ է, բայց տեսքը չի տարբերվում իսկականից:
Ունենք կշեռք և ընդհամենը մի կշռումով իմացիր, թե ո՞ր պարկի մեջ է կեղծ մետաղադրամը



Երկու ընկեր հերթականությամբ ասում են 10-ը չգերազանցող թվեր: Թվերը հերթականությամբ գումարվում են իրար և ով որ առաջինը ասի 100 նա կհաղթի: Եթե առաջինն ասի օրինակ 7, իսկ երկրորդը՝ 10, ապա կստացվի 17, այնուհետև առաջինն ասում է 5 և ստացվում է 22:

Ինչպես վարվել, որ հաստատապես առաջինն ասի 100:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER