Share/Bookmark

Այսօրը բավականին ծնունդառատ է

No comment yet

Այսօր նոյեմբերի 11-ն է՝ տարվա 315-րդ օրը: Այսօրը լի է «հանրահայտ» ծնունդներով, տոներով:
Աշխարհը այսօր նշում է էներգախնայողության օրը: 2008 թվականին SPARE-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 11-ը հայտարարվեց էներգախնայողության միջազգային օր:
Առաջարակում եմ դիտել Էկո-հայրենագիտական ակումբի այս սոցիալական գովազդը, որի միջոցով կոչ ենք անում խնայել էներգիան:

Հիմա անցնենք ծնունդներին: Այսօր են ծնվել հայտնի կինոդերասան Լեոնարդո ԴիԿապրիոն, ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկին, ամերիկացի դերասանուհի Դեմի Մուրը, հայ միջնադարյան նշանավոր բժիշկ Մխիթար Հերացին և այլք:

Լեոնարդո ԴիԿապրիոն ծնվել է 1974 թվականին: 14 տարեկանում որոշեց, որ պետք է դառնա դերասան: Սկզբում նկարահանվել է բազմաթիվ սերիալներում, ապա մուտք գործել կինոասպարեզ: Առավել հայտնի ֆիլմերն են Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի» «Ուոլ սթրիթի գայլը», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»։

Ֆյոդոր Դոստոևսկի. հեղինակը «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Խաղամոլը» և այլ հայտնի վեպերի: Ծնվել է 1821 թվականին: Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում՝ նաև հայ հոգեբանական արձակի վրա։ Նրա գաղափարագեղագիտական հայացքները զարգացրել են Ստեֆան Ցվայգը, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն և ուրիշներ։ Բազմաթիվ վեպերի հետ միասին, նա գրել է տասնյակավոր պատմվածքներ, վիպակներ: Մահից առաջ նա կնոջը խնդրում է իր համար Աստվածաշունչ կարդալ։ «Հիսուսը պատասխանեց նրան։ Մի' պահիր ինձ, քանզի այսպես է վերապահված մեզ իրագործել մեծ ճշմարտությունը…»։ «Լսում ես, մի' պահիր ինձ։ Ես կմեռնեմ։ Հիշի'ր, Անյա, ես միշտ ջերմագին սիրել եմ քեզ և երբեք չեմ դավաճանել քեզ՝ նույնիսկ մտովի», - վերջին բառերն է կնոջն ասում Դոստոևսկին։

Դեմի Մուրը ծնվել է 1962 թվականին: Ամերիկյան դերասանուհի է։ Նկարահանվել է ընդհանուր թվով մոտ 50 ֆիլմում։ 10-ից ավելի կինոմրցանակների դափնեկիր է, 2 անգամ առաջադրվել է Ոսկե Գլոբուսի։

Մխիթար Հերացին ծնվել է մոտավորապես 1120 թվականին: 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիրը, արժեքավոր Ջերմանց Մխիթարություն աշխատության հեղինակը։ 1989 թվականին Երևանի Պետական Բժշկական Համալսարանը անվանվել է նրա անունով։

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER