Share/Bookmark

Սթիվ Ջոբսը Հայաստանում ունի իր նմանակը

No comment yet


Մասկովսկի կոմսոմոլեց թերթը, անդրադառնալով Սթիվ Ջոբսին մահվան տարելիցին, գրում է, որ շատ հետաքրքիր ձևով էին «ԴիջիԹեք Էքսպո 2012» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները հիշել Էփըլ ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին: Դերասանը, որը արտաքինից շատ նման էր Ջոբսին, կանգնած էր ցուցահանդեսի տաղավարաներից մեկի մոտ՝ ջոբսյան հայտնի սև սվիտրը հագին և Այֆոն հեռախոսը ձեռքին: Ջոբսի նմանակի հետ ցանկանում էին նկարվել թե՛ ցուցահանդեսի մասնակցիները, թե՛
այցելուները:
Վերևից առաջինը <<Հայկական>> Ջոբսն է, իսկ երկրորդը՝ իրականը:
Ամենամյա ցուցահանդեսը տեղի է  ունենում 8-րդ անգամ, այն անցկացվում է Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում: Ցուցահանդեսին Հայաստանից և արտասահամանից ավելի քան 130 ընկերություններ են մասնակցում, որոնք երեք օրվա ընթացքում կցուցադրեն նորագույն սարքեր ու համակարգեր, ինժեներական և բարձր տեխնոլոգիաների լուծումներ, բջջային հեռախոսների լուծումներ, ծրագրային ապահովումներ: Ի դեպ, ԴիջիԹեք Էքսպո 2012-ին մասնակցում էր նաև Մխթար Սեբաստացի կրթհամալիրը, որը ներկայացնում էր իր նոր Սմարթ վահանակները, էլեկտրոնային գրիչները, էլեկտրոնային գրատախտակները, աստղադիտակը և աստղացուցարանը/պլանետարիում/:

Վերևից առաջինը <<Հայկական>> Ջոբսն է, իսկ երկրորդը՝ իրականը:




Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER