Share/Bookmark

Եկեք մի փոքր տրամաբանենք

2 comments




Երկու ձիավորներ անընդհատ մրցելուց, թե ում ձին է ավելի արագ վազում, ձանձրացան: Որոշեցին կազմակերպել մի տարօրինակ մրցույթ.  կհաղթեր նա, ում ձին վերջնակետին կհասներ վերջինը: Երբ մրցավարը ազդարարեց խաղի սկիզբը՝ ոչ մեկ, բնականաբար, տեղից չշարժվեց: Բայց մի ծերունի մոտենալով ձիավորներին, նրանց ականջին մի բան ասաց, որից հետո երկու ձիավորներն էլ սկսեցին ամբողջ թափով սլանալ: Վերջում հաղթեց նա, ում ձին վերջինը հասավ վերջնակետին:
Հարց՝ Ինչ ասաց ծերունին




Պայտը

Կացնի երկու հարվածով պայտը բաժանել վեց մասի՝ առանց տեղաշարժելու պայտի մասերը:










Ինչու՞ պատժեցին հերթապահին:

Մի առավոտ, զինվորը, որը գիշերային հերթապահի էր, մոտենում է հրամանատարին և ասում, թե ինքը տեսել է երազում, որ այս երեկո թշնամիները պետք է հարձակվեն իրենց ամրոցի վրա հյուսիսից: Հրամանատարը չհավատաց զինվորի խոսքերին, սակայն միջոցներ այնուամենայնիվ ձեռնարկեց: Եվ իրոք, թշնամիներն այդ օրը հարձակվեցին ամրոցի վրա, սակայն ձեռնարկված միջոցների շնորհիվ, նրանց հարձակումը կանխվեց: Դրանից հետո հրամանատարը շնորհակալություն հայտնեց զինվորից, որից հետո ձերբակալեց նրան:
Հարց՝ Ինչու՞ նա այդպես վարվեց:






Անքնություն

Մի մարդ երկար ժամանակ անկողնում պտտվելով՝ չէր կարողանում քնել: Հետո նա վերցրեց հեռախոսը և հավաքեց ինչ-որ մեկի հեռախոսահամարը: Մի քանի ազդանշանից հետո նա անջատեց հեռախոսը և հանգիստ քնեց:
 Հարց՝ ինչու՞ նա չէր կարողանում քնել:

2 comments

Unknown : June 4, 2013 at 1:17 PM

իսկ պատասխաններն ինչպես կարող ենք իմանալ?

Narek Sahakyan : June 4, 2013 at 2:59 PM

Anna Ayvazyan, դուք պատասխանները մեկնաբանության տեսքով գրեք՝ դրա մեջ նշելով Ձեր էլ. հասցեն:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER