Share

Archive for December 2012

Արդեն սկսեց 2013 թվականը: Թող 2013 թվականին Արևմտյան Հայաստանը միանա մեր Արևելյան Հայաստանին, թող քյառթուները վերանան, թող Հայաստանից մեկնող ինքնաթիռները ի տարբերություն Հայաստան եկողների շատ դատարկ լինեն, թող այս բլոգը 2013-ին և դրանից հետո եկող բոլոր տարիներին լինի ամենահայտնին, ամենալավն ու ամենաինտերակտիվը: Թող Սիրիայի պատերազմն էլ ավարտվի: Հուսանք, որ այս ցանկությունները կիրականան:






Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Կարդալ


Ողջույն բոլորին՝ և կրթահամալիրցիներին, և այլոց: Երկար ժամանակ կայքում չեմ երևացել: Ուզում եմ այսօր Ձեզ հետ կիսել իմ իզմիրյան հուշերը: Երևի հիշում եք, որ ամռանը, ընկեր Արտակի ու ընկեր Հասմիկի առաջնորդությամբ, մի խումբ սովորողներով գնացել էինք Թուրքիա: Սկզբից գնացինք Տրապիզոն, ապա՝ Ստամբուլ, այնտեղ մի քանի օր մնալուց հետո շարժվեցինք Իզմիր, որտեղ էլ գտնվում էր Թուրքիայի տիեզերական ճամբարը:
Երանի վերադառնային այդ օրերը Կարդալ

Դիջիթեք 2013
Հանրահայտ Գուգլ ընկերությունը թողարկել է մի մեքենա, որը շարժվում է առանց վարորդի: Ինքնավար մեքենան ստեղծվել է կույրերի համար: Մեքենայի առաջին տերերեից մեկը Սթիվ Մահան է, ով ունի 95%-անոց կուրություն: Նա առանց որևէ մեկի միջամտությամբ կարողանում է գնալ սրճարան, խանութ, ընկերներին հյուր:

Մեքենան դիմապակու մոտ ունի երկու տեսախցիկ, որոնց շնորհիվ այն չի բախվում այլ մեքենաների կամ պատերի: Ինքնավար մեքենան   ունի տեսախցիկ,  որը շատ արագ պտտվում է` սկանավորելով մեքենայի շուրջբոլորը: Մեքենան ինքնուրույն կարողանում է երթևեկել, ուղղակի պետք է նշել` ուր ես ուզում գնալ: Եթե  մեքենայի շարժվելու ժամանակ  փողոցով մարդ է անցնում, մեքենան իսկույն կանգ է առնում, սպասում է մինչև մարդն անցնի, նոր միայն շարունակում է ճանապարհը:

2010 թվականին մեքենան առանց մարդու միջամտության կարողացել է երթևեկվել ավելի քան 1000 կմ,  մարդու միջամտությամբ` 140000 կմ : Եվ այս հրաշալի ինքնավար մեքենան արժե 150,000 ամերիկյան դոլար:

Ինքնավար մեքենա. SmartTV Կարդալ


Մերիի մահը

Մի անգամ մի մարդ տուն եկավ ոչ սթափ վիճակում: Նա շատ ծարավ էր, սակայն խոհանոց հասնել ի վիճակի չէր: Նա գտավ ջուր հենց սենյակի մեջտեղում և ամբողջը խմեց: Առավոտյան արթնանալով նա տեսավ, որ իր սիրելի Մերին մահացել է:


Հարց՝ Ո՞վ է այդ Մերին և ինչու՞ նա մահացավ:


Զբոսայգում

Արևոտ և պայծառ օր էր: Ջեյնը որոշեց 3-ամյա Սալլիին զբոսայգի տանել: Երբ նրանք եկան զբոսայգի, Ջեյնը բացել էր իր արևանոցը և նայում էր, թե ինպես է Սալլին խաղում խոտերի մեջ: Հանկարծ, մի հսկայական Ռոթվելլեր(շան ցեղատեսակ) վազեց դեպի Սալլիի կողմը: Ահազանգ բարձրացնելու փոխարեն Ջեյնը հանգիստ նայում էր այդ ամենին:

Հարց՝ Ինչու՞ 


Անկարող ոստիկանները

Վենեսուելայի ոստիկանները մի քանի անգամ փորձել են ձերբակալել հայտնի հանցագործին: Նրանք գիտեին, թե որտեղ է նա ապրում: Երբեմն, ստանալով ձերբակալման թույլտվություն, նրանք ուղևորվում էին հանցագործի տուն: Սակայն հենց նրանք մտնում էին տուն՝ վերջինս կողպվում էր ննջարանում: Ոստիկաններին ոչինչ չէր մնում, բացի ձեռնունայն տուն վերադառնալուց:

Հարց՝ Ինչու՞ էր այդպես ստացվում:

Շատ հետաքրքիր և տրամաբանական խնդիրներ Կարդալ

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER