Share/Bookmark

Ստորգետնյա ավտոկայանատեղիում հայտնաբերվել է թագավորի կմաղք

No comment yet

Լեստեր համալսարանի գիտնականները հայտնաբերել են անգլիական դինաստիայի թագավոր Յորք Ռիչարդ III-ի մնացորդները: Արքայի կմաղքը հայնաբերվել է 2012 թվականի սեպտեմբերին՝ Լեստերի ստորգետնյա մեքենաների կայանատեղիում,-հաղորդում է Reuters-ը: Վերջերս փորձագետները հայտարարեցին ԴՆԹ-ի ուսումնասիրության արդյունքները:
Ավելի քան հինգ դար, նրա գերեզմանի տեղը հայտնի չէր՝ մինչև 2012-ի աշուն: 
Գիտնականները հաստատեցին, որ թաղված մարդը անգլիական միապետ է, որը մահացել է 1485 թվականին՝ Բոսոօրտի ճակատամարտի ժամանակ: Հնագետները չսկսեցին հին միջնադարյան տղամարդկանց մենստանները պեղել: Շուտով նրանք գտան մի անհայտ մարդու գերեզման: Հանգուցյալի ողնաշարը ուժեղ կորացած էր, որը վկայում է, որ նա իր կյանքի ընթացքում կուզիկ է եղել: Ուիլյամ Շեքսպիրն ու իր ժամանակակիցները Ռիչարդ III-ին նկարագրում էին, որպես կուզիկ: Նրա մարմնի ուսումնասիրությունից հետո պարզվեց, որ հնարավոր է նա մահացել է մինչև թրի մխրճվելը նրա մեջ: Հայտնի չէ, թե թագավորի մասունքները արդյո՞ք կվերահուղարկավորվի կայսերական գերեզմանոցում: Մշակույթի մեջ Ռիչարդ III-ի պատկերը ամենալավը նկարագրվում է Շեքսպիրի համանուն պիեսում, որտեղ միապետը ներկայացվում է, որպես դաժան բռնապետ:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER