«Հիշիր, Ջոնաթան, երկինքը որոշակի տեղ կամ ժամանակ չէ, որովհետև ո՛չ տեղը, ո՛չ ժամանակը իմաստ չունեն: Ցանկացած տեղ թռչելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ արդեն հասել ես»:
Այս տողերը մեջբերումներ էին այսօրվա հոբելյարի՝ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» գրքից, որը, համենայն դեպս, ինձ համար համաշխարհային gրականության
գլուխգործոցներից մեկն է, որը զուրկ է բնության ավելորդ նկարագրություններից, դեմագոգիայից և այլն:
Ռիչարդ Բախը ծնվել է 1936 թվականին: Ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում. եղել է օդաչու: Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերում
են
թռիչքի
թեմային։ Առաջին ամուսնությունից ունեցել է 6 երեխա, սակայն առաջին կնոջից բաժանվել է:
Երկրորդ կնոջ՝ Լեսլիի հետ ծանոթացել է 1973 թվականին նկարահանված «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որից հետո ամուսնացել է նրա հետ: Հետագայում Լեսլին եղել է նրա գրած մի քանիս տեղծագործությունների գլխավոր հերոսուհին:
Ռիչարդ Բախը հայտնի է «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» և «Պատրանքներ» բեստ-սելլերներով։
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն