Ընթերցելով Խորխե Լուիս Բորխեսի «Պարացելսի վարդը»
Պարացելսը մոգ էր, ու նա գիտեր այդ մասին: Աշակերտը իրականում աշակերտ չէր, այլ` մի մարդ, ով ցանկանում էր ստուգել Պարացելսի կարողությունները: Պարացելսը, ըստ իս, ճիշտ վարվեց, որովհետև եթե նա վստահ է իր ընդունակություններին, ապա ապացուցելու ոչինչ չունի: Ես էլ այդպես կվարվեի, ճիշտ է, մոգ չեմ, բայց ինչպես բոլորը, ես էլ ունեմ որոշ կարողություններ, որոնք միգուցե զարմանալի են ոմանց համար, իսկ այդ ոմանք երբեմն ցանկանում են ստուգել ինձ, սակայն ես հաստատ նրանց չեմ ապացուցի որևէ բան, քանի որ հավատալ կամ չհավատալը միայն ու միայն նրանց խնդիրն է:
Ուղղակի այստեղ մի հարց է առաջանում: Տանը դասը սովորում ես, գալիս դպրոց և ուսուցիչը հարցնում է, թե ով է սովորել դասը: Ասում ես, որ սովորել ես: Սակայն ուսուցիչը ստուգելու համար պահանջում է պատմել սովորածդ: Այս դեպքում մեզ միայն մնում է ապացուցել, որ սովորել ենք դասը: Նույնը ստելու դեպքում է լինում: Եթե ես մի բան ասում եմ, ու ես գիտեմ, որ ճիշտ եմ ասում, ապա կարիք չունեմ ասածս ապացուցելու` երդվելու: Ինչպես Աստվածաշնչում է գրված. «Թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ»:

Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն