Share/Bookmark

Մեկնարկեց «Տիեզերք» ակումբը

No comment yet
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին Մեդիակենտրոն էին հրավիրված այն սովորողները, որոնց հետաքրքրում է տիեզերագնացությունը, աստղագիտությունը:

Քանի որ  ես շատ հետաքրքրված էի, մի քանի համադասարանցիներիս հետ որոշեցի ներկայանալ  հանդիպմանը: Սկզբում խոսեց ընկեր Ավետիքը, իսկ հետո արդեն Լևոն Արամյանը:  Դիտեցինք շատ հետաքրքիր ծրագրով պատրաստած շատ հետաքրքիր պրեզենտացիա: Այն պատմում էր նախկինում եղած «տիեզերք» խմբի մասին, թե ինչ սարքեր են նրանք պատրաստել և այլն: Իսկ վերջում 20-ամյա Լևոն Արամյանը մեզ պատմեց իր մասին, իսկ հետո, թե միասին ինչպես ենք աշխատելու: Մեր հանդիպմանը Միջին դպրոցից մասնակցում էին ընդամենը հինգ աշակերտ, որոնցից երեքը, այդ թվում և ես` 8-րդցի էինք: Ահա այսպես անցավ մեր առաջին հանդիպումը:
Նարեկ Սահակյան

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER