Share/Bookmark

Mocak.am-ի մրցույթի ամփոփումը

No comment yet



Բարև Ձեզ: Ես Սահակյան Նարեկն եմ: Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, mocak.am կայքի կազմակերպած հեքիաթների մրցույթի ամփոփումն էր: Բոլոր այն մասնակիցները, ովքեր գտնվում էին լավագույն քսանյակում, պետք է հավաքվեին Հայաստանի գիտությունների ակադեմիայի շենքի դիմաց: Ինձ թվում է` կռահեցիք, որ ես նույնպես գտնվում էի ցուցակում: Քրոջս հետ էի գնացել։


Մի փոքր սպասեցինք, աշխատակիցներից մեկը եկավ ու մեզ ուղեկցեց դեպի Եվրասիա հիմնադրամ: Երբ արդեն տեղում էինք, ևս մի փոքր սպասեցինք ուշացողներին և սկսեցինք: Սկսեցինք մի խաղով, որի շնորիվ բոլորս ծանոթացանք միմյանց հետ: Հետո սկսեցին բաժանել մեր նվերները: Բացի առաջին, երկրորդ ու երրորդ տեղը գրաված մասնակիցներից, բոլորին տվեցին մի գրքույկ, որի մեջ տպված էին քսանյակի հեքիաթները: Բացի դրանից, տվեցին մի սկավառակ, որի մեջ էլի քսանյակի հեքիաթներն էր, բայց աուդիոգրքի տարբերակով: Դե, բնականաբար, ես նունպես ստացա իմ գրքույկն ու աուդիոգիրքը: Իսկ առաջին, երկրորդ և երրորդ տեղը գրաված մասնակիցները ստացան այլ հեքիաթների ժողովածու և դրոշների մասին խաղ: Դրա հետ միասին բոլորին նվիրեցին գեղեցիկ փուչիկներ: Ես իմ փուչիկը փողոցում նվիրեցի մի փոքրիկ երեխայի, ով շատ ուրախացավ դրանից և  ես նույնպես ինձ դրանից շատ լավ զգացի:
Այսպիսով՝ շնորհակալություն եմ հայտնում mocak.am կայքին և այս մրցույթի հովանավորներին՝ Երիտասարդական բանկին և Եվրասիա հիմնադրամին:
Հա, մոռացա ասել, որ Երիտասարդական բանկն էլ մեզ նվիրեց իրենց նկարներով տետրեր: Դրա համար էլ եմ շատ շնորհակալ նրանց: Իսկ mocak.am-ը և Երիտասարդական բանկը միասին գնել էին երկու տորթ, և երբ ամեն ինչ ավարտեցինք, ամեն մեկս էլ համտեսեց դրանցից:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER