Share/Bookmark

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

No comment yet
Այսօր Մհեր Մկրտչյանը կդառնար 84 տարեկան, այսինքն՝ ծնվել է 1930 թվականին, Գյումրիում, մշեցու ու վանեցու ընտանիքում:
Եղել է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժող. արտիստ, կինոյի և թատրնի մեծ կատակերգու: Ինձ համար նա ավելին քան դերասան է



Մանուկ ժամանակ հաճախել է երաժշտական ու նկարչական խմբակներ, թատերական ինքնագործ խմբակ և այլն: Ավարտել է Մռավյանի անվան թատրոնի կիս ստուդիան, և հետո ընդգրկվել նույն թատրոնի հիմնական խմբի մեջ: Քանի որ ունեցել է թատերական մեծ տաղանդ և ցուցաբերել իր տարիքի համար անսովոր վարպետություն, 1953 թ. Տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն:

Առաջին ֆիլմը, որում նկարահանվել է «01-99» ֆիլմն էր, որում կերտել է մի այնպիսի կերպար, որը մինչ այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում:
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին ԱրսենՆվագախմբի տղաները»), ԳասպարԵռանկյունի»), ԻշխանՄենք ենք, մեր սարերը»), ՀայրիկՀայրիկ»), ԱմիրոՆահապետ»), Գրիգոր աղաԿտոր մը երկինք»), ԻսայիԽաթաբալա») դերերում։

Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես ՆիկոլըՀին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց«Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից


Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER