Share/Bookmark

Մենք էլ ենք անասնաֆերմայում, ավելի ճիշտ՝ Մենր ֆերմայում

No comment yet
Վերջերս երկրորդ անգամ կարդացի Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ն: Առաջին անգամ կարդացի ընդամենը տաս-տասնհինգ էջ. այն հեքիաթի էր նման և որոշեցի չշարունակել: Սակայն որոշ ժամանակ անց որոշեցի ամբողջովին կարդալ և այս անգամ կարդալիս «քաղաքականորեն» էի մոտենում դեպքերին:

Օրուելը իր վիպակով ցույց է տալիս, ասում , որ երբեք էլ հնարավոր չէ ստեղծել մի իդեալական պետություն, ուտոպիա, ուր բոլորը հավասար աշխատում են, հավասար ուտում... Դրա պատճառը միմիայն մարդկային գործոնն է: Մարդը ագահ է, չկամ ու չափից շատ էգոիստ: Երբ մի հասարակ մարդ ստանձնում է ղեկավարի պաշտոնը, շատ շուտ մոռանում է, որ մի ժամանակ ինքն էլ էր հասարակ մարդ ու բողոքում էր ղեկավարությունից, և այդ նույն ձև էլ իրենից են բողոքում: Սովորաբար լիությունը, ունևորությունը մարդուն դարձնում է անասելի եսասեր:

Պարզագույն օրինակ բերեմ: Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից առաջ մարդիկ կարծում էին, որ երբ հեղափոխություն անեն, ամեն ինչ հիասքանչ կլինի, բոլորը հավասար կլինեն, հարուստներ ու աղքատներ չեն լինի և այլն: Սակայն ի՞նչ եղավ հեղափոխությունից հետո. եղավ այն, ինչ «Անասնաֆերմա»-յում, այսինքն՝ ոչինչ չստացվեց, վերկնգնվեցին նախկին կարգերը, վիճակն էլ ավելի վատացավ: Ստեղծվեց ԽՍՀՄ-ն, նորից ի հայտ եկան բռնակալներ, ավելի քան մեկ տասնյակ երկրներ ընկան օտար լծի տակ և այլն:
Հուսով եմ, որ գոնե ոչ այդքան վաղ անցյալում կատարված այս փորձը դաս կլինի հայերի համար, և այլևս չենք փորձի անիմաստ, հիմար ու տաղտկալի հեղափոխություն անել (նամանավանդ, որ հեղափոխությունների մեծ մասի համար հանրահավաքներին մասնակցելը զուտ ՀԱՎԵՍ է):

Իսկ որպես վերջաբան, ցիտում եմ այս հայտնի նախադասությունը «Անասնաֆերմա»-յից
  • Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER