Ողջույն Հայաստան, ողջույն բլոգերներ: Արդեն բավական երկար ժամանակ է, որ վերադարձել ենք Թուրքյայից, բայց մենք ունենք այնպիսի լավ տպավորություններ, որոնք երբեք չենք մոռանա: Մի փոքր պատմեմ Իզմիրի տիեզերական ճամբարի մասին: Ճամբարում առաջին օրը տվեցին մեր բեյջերը, որոնց վրա գրված էր մեր անւոնը, ազգանունը, հայրանունը, խմբի անունը, ննջասենյակի անունը և ինչ-որ կոդ: Փառք Աստծո իմ խմբում ընկերներիցս մեկը ևս կար՝
Դավիթը:
Նշեմ որ ես Նեպտուն խմբից էի: Մեր ղեկավարի անունը Կառա էր, սակայն նրան ասում էինք Քերա, քանի որ նա էր այդպես ուզում: Մեր բեյջերը ստանալուց հետ ճամբարի խաղասրահում բավականին խաղացինք, ծանոթացանք մեր խմբի մյուս անդամների հետ, որոնցից 8-ը Իսրայելից էին, իսկ 2-ը Լեհաստանից: Երեկոյան
գնացինք դահլիճի նման մի տեղ, որտեղ ղեկավարներից մեկը շատ հետաքրքիր էքսպերիմենտներ էր անում:
Մյուս օրերին անում էին այն, ինչ գրված էր էսպես ասած դասացուցակում՝ նստում էինք
հետաքրքիր ու զվարճալի սարքեր (simulator),
որոնք մեզ տաալիս էին այնպիսի զգացում, որ կարծում էինք տիեզերքում ենք և զգողություն չկա: Պատրաստել ենք հրթիռներ և
օդապարիներ, որոնք թռչում էին վեր:Խաղացել ենք հետքրքիր խաղեր և այլն: Մի խոսքով ճամբարում ամեն ինչ շատ լավ էր: Իսկ նախավերջին երեկոյին, ինչպես բոլորը, այնպես էլ մենք ներկայացրեցինք մեր երկիրը, դպրոցն ու Տիեզերք ակումբը և պարեցինք մեր հայկական Ծաղկաձորին: Վերջին օրը իրարից բաժանվելուց մի լա՜վ լացեցինք:
Մեր ճամբարյին կյանքն ավարտվեց և մենք ուղևորվեցինք դեպի Արևելյան Հայաստան: Եղանք Աղթամարում, Մուշում, Վանում, Կարսում, հազար ու մի եկեղեցիների քաղաքում՝ Անիում, լողացինք Վանա լճում և այլն: Կարսում տեսանք մեր մեծանուն գրողի՝ Եղիշե Չարենցի տունը, որը գտնվում էր ծայրահեղ վատ վիճակում՝ ուներ անտաշ քարերով կառուցված ընդհամենը 3-4 պատ և վերջ: Ցավալին այն էր, որ տունը ամերիկյան 700 դոլարով վաճառվում էր:
Մեր շատ սիրելի Հայաստան հասանք օգոստոսի 7-ին, իսկ Երևան՝ օգոստոսի 8-ին, ժամը 12:30-13:00-ի սահմաններում: Հաջողություն:
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն