Ճապոնիայում iPhone 5 սմարթֆոններին առաջինը տիրացել են գողերը, որոնք վաճառքի նախօրեին հարձակում են կատարել միանգամից մի քանի խանութների վրա Օսակայի շրջանում:
Այդ մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Հանցագործներին հաջողվել է տանել 191 սարք, Օսակայի արևմտյան մասում խանութից անհետացել են բոլոր 116 սմարթֆոնները, որ հանվելու էին վաճառքի:
Ոստիկանները կազկածում են, որ մեկ խումբ է գործել 3 հոգուց բաղկացած: Նրանց արձանագրել են արտաքին դիտարկման տեսախցիկները, սակայն նրանց անձերը դեռևս հնարավոր չի եղել հաստատել, հայտնում է ՌԲԿ-ն: Սեպտեմբերի 21-ը iPhone 5 վաճառքի պաշտոնական օրն է աշխարհի 9 երկրներում:
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն