Մի գիտնական աշխատում էր Աֆրիկայում: Նա աֆրիկյան ցեղի երեխաներին առաջարկեց մի խաղ խաղալ. ծառի մոտ մրգերով մի զամբյուղ դրեց և ասաց երեխաներին.
-Նրանք, ովքեր առաջինը կհասնեն ծառին, կպարգևատրվեն այդ զամբյուղի բոլոր քաղցր
մրգերով:
Երբ գիտնականը նշան արեց, որպեսզի սկսեն, երեխաները մեկը մյուսի ձեռքը
բռնելով, միասին արագ վազեցին դեպի ծառը ու սկսեցին վայելել համեղ մրգերը:
Ցնցված մարդաբանը երեխաներին հարցրեց , թե ինչու նրանք միասին վազեցին դեպի
ծառը, մինչ դեռ նրանցից մեկը կարող էր հասնել ծառին և մենակ վայելել ամբողջ
մրգերը: Իսկ երեխաները պատասխանեցին.
-Օբոնատո:
Արդյո՞ք հնարավոր է, որ մեկը երջանիկ լինի, եթե մնացածները դժբախտ են:
Օբնատո նրանց լեզվով նշանակում է՝ Ես կամ, որովհետև մենք բոլորս կանք:
Թարգմանությունը՝ ռուսերենից
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն