Share/Bookmark

Դա Վինչին վիրահատություններ է անում

No comment yet
                Դիջիթեք 2013
Դա վինչին վիրահատական համակարգ է, որը ստեղծվել է «Ինտուիցիոն Վիրահատություն» ընկերության կողմից և նախատեսված է բարդ վիրահատությունները հեշտացնելու համար: Համակարգը, բնականաբար, վիրահատության ընթացքում հսկվում է բժիշկների կողմից: Ռոբոտը փոքր ինչ նման է չորս շոշափուկներով ութոտնուկի: Դա վինչին ունի էլեկտրական չորս ձեռք, որոնց վրա էլ կան վիրահատական գերբարակ գործիքներ:


Ռոբոտ-վիրաբույժը սրտի վիրահատությունը կատարում է մոտավորապես 9 ժամում`անելով ընդամենը 3,5 սմ երկարությամբ կտրվածք: Եթե վիրահատության ընթացքում ի հայտ են գալիս անկանխատեսելի հանգամանքներ, ապա բժիշկները կարող են կանգնեցնել ռոբոտին` միջամտելով գործընթացին: Ռոբոտին ստեղծողները նշել են, որ մեխանիզմը չի կարող փոխարինել բժշկին, քանի որ այն չի կարող շատ արագ արձագանքնել: Հիվանդները կարող են ընտրություն կատարել ռոբոտի և մարդու միջև, սակայն ներկայումս շատերը նախընտրում են իրական բժիշկներին, քանի որ այնքան էլ չեն վստահում ռոբոտ-վիրաբույժին:Դա վինչիի մեկ վիրահատությունն արժե մոտավորապես 2,000,000 եվրո:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER