Share/Bookmark

Այլընտրանքային պատմություն

No comment yet
1. Ապացուցել, որ երկրորդ աշխարհամարտը բռնապետությունների պայքար էր:
Երկրորդ աշխարհամարտը բռնապետությունների պայքար էր, քանի որ պատերազմող հիմնական կողմերը՝ Գերմանիան և ԽՍՀՄ-ն, բռնապետական տերություններ էին և այդ երկու տերություններում տիրում էր բռնապետություն, նաև երկուսի ղեկավարներն էին բռնապետներ:
2.Երկրորդ աշխարհամարտի առաջին շրջափուլում Գերմանիան պարտության մատնեց Ֆրանսիային և Գերմանիան իրեն ենթարկեցրեց Արևելյան և Արևմտյան Եվրոպան, իսկ ԽՍՀՄ-ն ընդլայնեց իր տարածքները:
Երկրորդ շրջափուլում, 1941 թվականի հունիսի 22-ին Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Թշնամին մի քանի ամսում գրավեց Բելոռուսիան, Ուկրաինան, Մերձբալթիան, շրջափակեց Լենինգրադը և արագ մոտեցավ Մոսկվային:
Այս շրջափուլում թշնամուն դեմ դուրս եկան նաև ժողովուրդը և այդ իսկ պաճառով պատերազմը կոչվեց հայրենական: 1941-ի նոյեմբերին, երբ գերմանական զորքերը շատ մոտ էին Մոսկվային, ԽՍՀՄ-ն կարողացավ կանգնեցնել նրանց, ապա սկսվեց հակահարձակում և գերմանական զորքերը նահանջեցին: Դա եղավ Գերմանիայի առաջին խոշոր պարտությունն էր: Դեկտեմբերի 7-ին, քանի որ Ճապոնիան հարձակվել էր ԱՄՆ-ի ծովային ուժերի վրա, ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Ճապոնիային, իսկ Գերմանիան և Իտալիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին: 1942 թվականի հունվարի 1-ին Վաշինգտոնում հրավիրվեց հակահիտլերյան պետությունների համաժողով: Այդտեղ տոն էին տալիս ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ԽՍՀՄ-ն: Ընդունվեց հռչակագիր, որով կողմերը շեշտում էին իրենց հաստատակամությունը:
Երկրորդ աշխարհամարտի երրորդ շրջափուլում 1944 թվականի հունվարից մինչև 1945 թվականի մայիս: Այս շրջափուլում ԽՍՀՄ-ն ազատագրեց իր ողջ պետությունները և ռազմական գործողություններ ծավալեց արևելյան Եվրոպայում: Ռումինիան, Բուլղարիան և Հունգարիան իրենց կապերը խզեցին Գերմանիայի հետ և դուս եկան պատերազմից: Գերմանիայի և նրա դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, պարտությունն այլևս կասկած չէր հարուցում: Այդ իսկ պատճառով այդ երեք պետությունների ղեկավարները որոշեցին հանդիպել՝ հաղթության պայմաններ ճշտելու և կայուն խաղաղություն հաստատելու համար: 1945 թվականի փետրվարին Ղրիմի Յալթա քաղաքում հանդիպեցին Իոսիֆ Ստալինը, Ուիսթոն Չերչիլը և Ֆրանկլին Ռուզվելտը: Որոշեցին, որ պատերազմը պետք է շարունակվի մինչև Գերմանիայի անձնատրությունը: 1945 թվականի գարնանը դաշնակիցների զորքերն արևմուտքից, խորհրդային զորքերն՝ արևելքից, հզոր հարձակում կատարեցին Գերմանիայի վրա: Խորհրդային ուժերն ապրիլին շրջապատեցին Բեռնիլը: Հիտլերն ինքնասպան եղավ, պատերազմն ավարտվեց, մայիսի 9-ին Գերմանիան ճանաչեց իր անձնատվությունը:
Այսքանից հետո դաշնակից ուժերը կենտրոնացան Ճապոնիայի վրա: ԱՄերիկյան բանակն ատոմային ռմբահարության ենթարկեց ճապոնական քաղաքները: 1945 թվականի սեպտեմբերի 2-ին Ճապոնիան նույնպես անձնատուր եղավ:
Առաջին շրջափուլում Գերմանիայի գործերը հաջողությամբ էին պսակվում, այն գրավեց Ֆրանսիան և իրեն ենթարկեցրեց Արևելյան և Արևմտյան Եվրոպաները:
Երկրորդ շրջափուլում Գերմանիայի գործերը սկզբում էլի լավ էին, իսկ հետո սկսեցին վատանալ: ՍԿզբում գերմանական զորքերը գրավեցին Բելոռուսիան, Մերձբալթիան և ՈՒկրաինան, սակայն հետո ԽՍՀՄ-ն հակահարձակում գործեց գերմանական զորքերի վրա և Գերմանիան նահանջեց:
Իսկ արդեն երրորդ շրջափուլում գերմանական զորքերը անձնատուր եղան: ԽՍՀՄ-ն իր դաշնակից պետությունների օգնությամբ պարտության մատնեց Գերմանիային: 1945 թվականի մայիսի 9-ն պատերազմն ավարտվեց Գերմանիայի խայտառակ պարտությամբ:

3.      Թվարկել միավորված ազգերի հաղթանակի գլխավոր, երկրորդական և երրորդական պատճառները:
Ըստ իս ԽՍՀՄ-ն իր դաշնակից պետությունների հետ հաղթեց պատերազմում միավորվածության պատճառով, քանի որ բացի  բանակի զորքերից կռվի դաշտ դուրս եկավ ժողովուրդը, որոնց թվում կային բազմաթիվ հայեր: Գերմանիան ուներ մեծ զորք և նոր տեխնիկաներ, իսկ ԽՍՀՄ-ն բացի զորքերից՝ միացյալ ժողովուրդ: Իսկ երկրորդական պատճառն այն էր, որ գերմանական զորքերը ԽՍՀՄ-ի կողմից հարձակման ենթարկվելուց հետո մեծ կորուստներ ունեցավ և հաղթելու հույսը կորցրեց:

5.      Այլընտրանք պատմություն`Գերմանիան և ԽՍՀՄ-ը չեն պատերազմում, Ճապոնիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա, ԱՄՆ-ը չի մտնում պատերազմի մեջ: Երբ կավարտվի պատերազմը:Պատասխանը հիմնավորել:
Եթե Գերմանիիան չպատերազմեր, Ճապոնիան հարձակվեր ԽՍՀՄ-ի վրա/չնայած Ճապոնիան առանց որևէ պետության օգնության չէր հարձակվի ԽՍՀՄ-ի վրա/, ապա երկու պետություններն էլ մեծ կորուստներ կտային, քանի որ Ճապոնիան բավականին հզոր էր միաժամանակ ԽՍՀՄ-ի հետ: Ճապոնիան ուներ գերնոր տեխնոլոգիաներ, իսկ ԽՍՀՄ-ն՝ մեծ բանակ և միացյալ ազգ: Այս դեպքում պատերազմը կտևեր ոչ ավել քան 1-2 տարի:

1.      Ապացուցել որ 20-30-ական թվականների Հայաստանի ղեկավարները նվիրված էին ազգին և հայրենիքին, եթե համաձայն չեք ապացուցեք հակառակը:
Հայաստանի մշակույթի զարգացմանը շատ նպաստել են Աղասի Խանջյանը և Աշոտ Հովահնեսյանը: Հայկական հարցի տապալումից հետո առաջինային հարցն էր գաղթականներին վերադարձնել Հայաստան: Սահակ Տեր Գաբրիելյանի և Գալուստ Գյուլբեկյանի օգնությամբ  Հունաստանից ու Սիրիայից Հայաստան վերադարձան ավելի քան 8000 մարդ: Ալեքսանդր Միասնիկյանի նույնպես մեծ ներդրում ունեցսվ, հայրենադարձին, որի շնորհիվ Հայաստան եկան 50 000 հայ: Այսպիսով Հայաստանի ղեկավարները նվիրված են եղել իրենց ազգին և հայրենիքին:


1.      Ապացուցել, որ 1946-ից մինչև 1980-ականների երկրորդ կեսի երկբևեռային հակամարտությունը սառը պատերազմ է:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվեց սառը պատերազմ՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև: Սառը պատերազմը իր անվանումը ստացել է այն պատճոռով, որ ոչ կռիվ, պատերազմ չի եղել, այլ երկու գերտերությունները փորձում էին այնպես անել, որ իրենց տնտեսության զզարգացվածության մակարդակը ավելի բարձր լիներ: Մրցակցություն էր գնում արևմտյան ժողովրդավարական երկրների և արևելյան համայնավարական երկրների միջև: Մրցակցությունն ընթանում էր բոլոր ասպարեզներում՝ տնտեսական, ռազմական, դիվանագիտական, գաղափարախոսական և այլն: Երկու կողմերն էլ փորձում էին գերնոր տեխնիկաներ ստեղծել: Նրանք կենտրոնանում էին հիմնականում ռազմական արդյունաբերության վրա: Երբ արևելյան կողմը որևէ նոր բան էր ստեղծում, արևմտյան կողմը դրան ի պատասխան արևմտյան կողմը ստեղծում էր համարժեք որևէ բան, և ընդհակառակը: 45 տարի տևած պատերազմը սառն էր քանի որ ոչ մի ռազմական բախում տեղի չունեցավ դրա մեջ: Ըստ իս, սառը պատերազմը ոչ թե ավարտվել է 1980-ականներին, այլ այն ժամանակ, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ն՝ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին, քանի որ հենց սառը պատերազմի արդյունքում փլուզվեց ԽՍՀՄ-ն: Արևմտյան կողմը հավաքեց իր բոլոր ուժերը և ԽՍՀՄ-ին պարտադրեց ավելի ծանր պայմաններ, իսկ ԽՍՀՄ-ն չդիմանալով կործանվեց:
2.      Վերլուծել արևմտյան դաշինքի արտաքին քաղաքականությունը:
Արևմտյան դաշինքի առաջատար երկրներն էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Արևմտյան Գերմանիան, Մեծ Բրիտանիան: Օրինակ Ֆրանսիայում և արտաքին և ներքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ արեցին: Ֆրանսիայի նախագահը Շառլ դը Գորին էր: Երկիրը սկսեց վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ ճանաչեց Հյուսիսային Աֆրիկայի իր վերջին գաղութի՝ Ալժիրի, անկախությունը: Բարելավեց հարաբերությունները ԽՍՀՄ-ի և Չինաստանի հետ: Այսինքն երկրորդ համաշխարհայինից հետո նրանք փորձում էին բարի դրացիական հարաբերությունն ստեղծել ԽՍՀՄ-ի հետ /չնայած որ նրանք դրացի չէին/: Ֆրանսիան ստեղծեց իր ատոմային զենքը և հեռացավ ՆԱՏՕ-ից: Այսինքն՝ փորձում էր ավելի ինքնուրույն լինել և ոչ մի պետությունից կամ պետությունների կախված չլիներ:
Իսկ Արևմտյան Գերմանիայի ինքնիշխանությունը ճանաչեցին առաջատար բոլոր երկրները: 1970-ականներին Արևմտյան Գերմանիան հարաբերությունները լավացրեց ԽՍՀՄ-ի հետ: Այսինքն՝ Արևմտյան Գերմանիան պատերազմում պարտություն կրելուց հետո էլի ցանկանում էր լավացնել հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ, բայց իր շահի համար, քանի որ նրա մի մասը գտնվում է ԽՍՀՄ-ի լծի տակ:
3.      Համեմատել խորհրդային միության ներքին վիճակը Խրուշովի և Բրեժնևի ժամանակշրջանում:
Խրուշչովի ժամանակ դեռ նոր էր պատերազմը ավարտվել և ԽՍՀՄ-ն ոչ շատ ծանր, բայց ամեն դեպքում շատ կորուստներ էր ունեցել, որոնք պետք է վերականգնվեին, իսկ դա անելը հեշտ գործ չէ: Նա ամեն կերպ փորձում էր հաստատել ժողովրդավարություն, ազատականացնել տնտեսությունը: Չնայած, որ ժամանակին նա էլ է իր դաժանությամբ աչքի ընկել, իր ղեկավարության տարիներին շատ բռնադատվածների է ներում շնորհել:
Իսկ Բրեժնևը երբ եկավ ղեկավարության, արդեն ամեն ինչ որոշ չափով վերականգնված էին և նա շարունակեց Խրուշչովի գործը: Նրա օրոք ԽՍՀՄ-ն անտերության էր մատնվել, քանի որ նա գրեթե ոչինչ չէր անում:
Այսպիսով՝ Խրուշչովի ղեկավարության տարիները ավելի արդյունավեր էին, քան Բրեժնևինը:
44.      1953թվական+1964թվական+1991թվական=Հայաստանի Երրորդ Հանրապետություն
1953 թվականին մահացավ Ստալինը, ով մեծ բռնապետ էր, այնուհետև ԽՍՀՄ ղեկավարը դարձավ Խրուշչովը, ով այդքան էլ բռնապետ չէր, իսկ նա թոշակի անցավ 1964 թվականին: Իսկ 1991 թվականին ստեղծվեց Հայաստանի Երրորդ հանրապետությունը:
5.       Այլընտրանքային պատմություն. Ինչպիսի՞ն կլիներ ԽՍՀՄ-ի ներքին և արտաքին քաղաքականությունը, եթե իշխանության գար Բերիան:
Ըստ իս, եթե Լավրենտի Բերիան գար իշխանության, ապա ներքին քաղաքականության մեջ մեծ փոփոխումներ կաներ, և նա լինելով ավելի դաժան, քան Ստալինը, ավելի շատ մարդկանց կաքսորեր այլ երկրներ, իսկ ԽՍՀՄ-ն չէր կարող լիներ ուժեղ տերություն այդ ժամանակ, քանի որ դաժանությունը հզորություն չէ, դաժան լինում են ինքնահաստատման խնդիր ունեցողները: Իսկ եթե 15 երկրների ղեկավարը ինքնահաստատման խնդիր ունի, ապա նա չի կարող դիմակայել ԱՄՆ-ի, կամ Գերմանիայի, կամ էլ մի այլ հզոր տերության որևէ լուրջ հարվածին:
1.        Ով էր մեր ուսումնասիրած ժամանակաշրջանի  ամենաարդյունավետ գործիչը:/Պատասխանը հիմնավորել/
Իմ կարծիքով մեր ուսումնասիրած ժամանակաշրջանի ամենաարդյունավետ գործիչները Գարեգին Նժդեհն ու Արամ Մանուկյանն էին:
Գարեգին Նժդեհը ՀՀ հռչակումից հետո՝ 1918 թվականի վերջին, ՀՀ կառավարության կողմից նշանակվել է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսին՝ Կապանի, Արևիլքի և Գողթանի հրամանատար: Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվել վերին իշխանության հրամանատարներին: Իսկ երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավատության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Գարեգին Նժդեհը մերժեց և փոխարենը տեղահհան արեց գավառի թուրքական բնակավայրերին: 1920 թվականին օգոստոսին, երբ Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգեզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցնելու էին կարմիր բանակի կողմից: Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը: Նժդեհը չթողեց, որ Զանգեզուրն ու Ղարազիլիսան դուրս գան Հայաստանի կազմից:
Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու համար, 1944 թ-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։
1907-թ մտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թ վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։ Երբ 1912 թ-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։
ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով։ 1935 թ-ին նա լույս ընծայեց «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը,, աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային։» 1937 թ-ին Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը։ 1937 թ-ին Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «, Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին։ Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում և հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու և նոր բարոյականով սպառազինելու խնդիրը։ Այդ նպատակով, 1937-1938 թթ-ին, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը։ 1938-1939 թթ-ին լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ «Տարոնի Արծիվ»-ը։
Գարեգին Նժդեհը ռազմական, քաղաքական և պետական գործիչ է, Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրը: Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:
2.      Ապացուցել, որ հայերի մասնակցությունը 20-րդ դարի աշխարհամարտերին անարդյունավետ էր:
Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները միութենական մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Ամբողջ մասնակցել է 600 հազար հայ:
Հայրենական պատերազմի հայ մասնակիցների մեծ մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջինը 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922թ.։ 1941–1942թթ. կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Հայաստանի տարածքում Կարմիր բանակի 8 այլ դիվիզիաներ ու մի շարք բրիգադներ ևս համալրվեցին նրա զավակներով։
Հայերը պատերազմի ամբողջ ընթացքում կռվում էին ամենուրեք, տարբեր ռազմաճակատներում։ Միայն Ստալինգրադի ճակատամարտի հայ մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 30 հազարի։
Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան։ Նա 1942թ. գարնանը Նովոռոսիյսկից ծովային դեսանտով ափ իջեցվեց Ղրիմի Կերչի թերակղզում և ունեցավ ծանր կորուստներ։ Դիվիզիան գրեթե ամբողջությամբ ջախջախվեց, զոհվեց նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադում։ Գործած սխրանքների համար այն վերակոչվեց 81-րդ գվարդիական դիվիզիա։ 1942թ. սեպտեմբերից Նովոռոսիյսկի շրջանում մարտական առաջադրանքներ էր կատարում 408-րդ դիվիզիան։ Մինչև վերջնական հաղթանակը թշնամու դեմ կռվել են 89-րդ և 409-րդ դիվիզիաները։ 409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվեց Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվեց Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։
Պատերազմի ժամանակ Հովհաննես Իսակովը ծովակալ, ապա նավատորմի ծովակալ էր, իսկ հետագայում Խորհրդային Միության նավատորմի ծովակալ։ Սերգեյ Խուդյակովը ավիացիայի մարշալ էր։ Հետպատերազմյան շրջանում Խորհրդային Միության մարշալի կոչում շնորհվեց Հովհաննես Բաղրամյանին, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում՝ Համազասպ Բաբաջանյանին և ինժեներական զորքերի մարշալի կոչում՝ Սերգեյ Ագանովին։ Պատերազմի ընթացքում նրանք գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական գործողություններին։
Պատերազմում աճեցին տասնյակ բարձրակարգ հրամանատարներ՝ գեներալներ, որոնց թիվը պատերազմի վերջում հասավ 64-ի։
Պատերազմին հայ ժողովրդի զավակների գործուն մասնակցություն ապացուցում են նաև այս տվյալները, իրենց թվով հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը։ Հայորդի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը, 3-ը բանակի, 6-ը կորպուսի, 28-ը դիվիզիայի, 100-ը բրիգադի ու գնդի հրամանատարներ էին։ Հայերն առաջնակարգ տեղում էին շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածների շարքում (80 հազար մարդ կամ 8-րդ տեղում
1.      Անհատը մեծ դեր ունի պատմության մեջ, քանի որ անհատի պատճառով կարող է նույնիսկ պատերազմ լինել: Աշխարհի ամբողջ պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ ընդհամենը մի անհատի պատճառով մի մեծ աղետ է եղել: Անհատների պատճառով եղել են նաև լավ բաներ: Եթե պատերազմում անհատները որոշեն չկռվել, ապա, բնականաբար, կպարտվեն թշնամուն: Սակայն անհատները մինչև միանալով չկազմեն հասարակություն՝ չեն կարող կատարել որևէ լուրջ գործ: Օրինակ՝ անհատը կարող է քանդել մի ամբողջ պետություն, բայց նաև կառուցել: Երբեմն հասարակությունն ավելի զորեղ է քան անհատը, և երբեմն էլ ճիշտ հակառակը: Անհատը առանց հասարակության կարող է գոյատևել, բայց՝ ոչ երկար: Հետևաբար, անհատը պատմության մեջ կարող է մեկ՝ բայց մեծ դեր խաղալ, կատարելով մի մեծ հեղափոխություն: Օրինակ՝ մի քանի անհատներ կարողացան փոխել մի ամբողջ ազգի՝ Հայաստանի, կրոնը: Սակայն անհատը չի կարող որևէ դեր խաղալ հզոր և համախմբված հասարակության մեջ: Բայց եթե մարդիկ համախմբված չլինեն, ապա հաստատ մի անհատը կարող է նրանց պատմության մեջ բավականին մեծ դեր խաղալ:
Օրինակ՝ Հերոստրատը, լինելով մի անհատ, այրեց Արտեմիսի տաճարը: Այս դեպքում նա կարողացավ պատմության մեջ մեծ դեր խաղալ: Այդ դեպքից հետո, հույները փորձում էին չհիշատակել նրան, սակայն նա մնաց պատմության ժամանակագրության մեջ:
2. Անհատ+պատմական իրականություն-մարդկություն+կենսոլորտ=x+y
Անհատ+պատմական իրականություն-մարդկություն+կենսոլորտ=գրեթե ոչինչ
Այսինքն՝ Անհատ+պատմական իրականություն=պատմական դեպքեր,          քանի որ հենց պատմական իրականության գլխավոր դերը անհատինն է: Անհատը հենց պատմական դեպքերի պատճառն է, այդ իսկ պատճառով Անհատ+պատմական իրականություն=պատմական դեպքեր:
Հիմա՝,     պատմական դեպքեր+կենսոլորտ=լիարժեք պատմական դեպքեր,            քանի որ հենց պատմական դեպքերը լինում են կենսոլորտի վրա/բացառապես մի երկու բան/: Եթե կենսոլորտը չլիներ, ապա ոչ մի պատմական դեպք էլ չէր կարող լիներ: Հետևաբար պատմական դեպքեր+կենսոլորտ=լիարժեք պատմական դեպքեր:
Իսկ   լիարժեք պատմական դեպքեր-ից եթե հանենք մարդկություն, ապա կստացվի գրեթե ոչինչ, քանի որ հենց պատմական դեպքերը լինում են մարդկության միջև, իսկ եթե մարդկություն չլինի, ապա չի լինի և գրեթե ոչինչ: Իսկ ինչո՞ւ «գրեթե» ոչինչ: Գրեթե ոչինչ, քանի որ շատ առեղծվածներ կան, որոնք պատմական իրականություն են, բայց ապացուցված չէ, որ մարդկության կողմից է ստեղծվել/օրինակ՝ եգիպտական բուրգերը, քարահունջը և այլն/:
3. Մարդկությունը չի կարող առաջընթաց ապրել առանց իմաստասիրության, փիլիսոփայության: Ժողովուրդը, եթե չփիլիսոփայի չի կարող ազատվել չարից: Փիլիսոփայությունը պետք է առաջնորդի մարդուն դեպի ճշմարիտ գիտելիքը և սովորեցնի ինչպես խուսափել չարից: Պլատոնը ասել է՝ Երջանիկ են այն թագավորությունները, որտեղ փիլիսոփաները արքաներ են, արքաները՝ փիլիսոփաներ:
Իսկ Թուկիդիտեսը ասել է՝ Երջանիկ են այն թագավորությունները, որտեղ փիլիսոփաները արքաներ են, արքաները՝ փիլիսոփաներ:
Բավականին իմաստուն խոսքեր են ասել նրանք: Համաձայն եմ: Չի կարող գոյատևել այն
թագավորությունը, որը փիլիսոփաներ չունի:
Հենց ամեն ինչը փիլիսոփայուսթյան արդյունքն են: Շատ կցանկանամ փիլիսոփա դառնալ, որպեսզի մի փոքր կարողանամ լավացնել Հայաստանի վիճակը:





Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER