Share/Bookmark

Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

No comment yet

78 տարի առաջ, հենց այս օրը ծնվեց մի աշխարհահռչակ ծաղրածու, մնջկատակ, և միևնույն ժամանակ նովելիստ Լեոնիդ Ենգիբարյանը: Ինչպես արդեն հասկացաք նա ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին՝ Մոսկվայում: եոնիդ Ենգիբարյանը XX դարի կրկեսի նշանավոր արտիստներից է: Վարպետորեն օգտագործելով իմպրովիզացիայի և մնջախաղի նոր ու հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ հարստացրել է կրկեսի ծաղրածուի ավանդական կերպարը: Բացի ծաղրածու լինելուց առաջ եղել է հաջողակ բռնցքամարտիկ, ով իր ասպարեզում մեծ հաջողությունների է հասել: Կես տարի նաև ուսանել է ձկնային տնտեսության ինստիտուտում: Նկարահանվել է բազմաթիվ կինոներում, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» և Ռոլան Բիկովի «Այբոլիտ-66» կինոներում: Մահացել է վաղ տարիքում՝ 37 տարեկանում՝ 1972 թվականին, Մոսկվայում:
Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ այստեղ:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER