Share/Bookmark

Այսօր եռակի տոն է

No comment yet


                                                                        Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։ 1945 թվականի մայիսի 9-ին հայտարարվեց, որ պատերազմն ավարտվել է: 1945 թվականից հետո՝ մինչև 1992 թվականը, այդ օրը նշվում էր, որպես Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օր: Սակայն արդեն 1992 թ.-ի մայիսի 8-9-ը բեկումնային օրեր եղան Արցախյան ազատագրական պայքարի համար:
Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը, որոնք ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Նրա հեղինակած «Հարսանիք լեռներում» օպերացիան սկսվեց մայիսի 8-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին: Քսանվեց ժամ տևած օպերացիայի արդյունքում հայկական կողմը տվեց 58, իսկ ադրբեջանականը՝ 200 զոհ։ Եվ 1992 թվականից հետո, մայիսի 9-ը նշվում է ոչ միայն երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի օր, այլ նաև Շուշիի ազատագրման օր, որը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում: Շարունակենք ազատագրել մեր տարածքները, որոնք գտնվում են այլ պետությունների իշխանության տակ և թող մեր հաղթանակների ու տարածքների ազատագրման օրերի թվերը էլ ավելի շատանան:
Այսօր նաև Ացախի Պաշտպանության բանակի ստեղծման օրն է:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER