Share/Bookmark

Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է

No comment yet
124 տարի առաջ, հենց այս օրը ծնվել է աշխարհահռչակ կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ Չարլի Չապլինը:
1889 թվականին ապրիլի 14-ին, Լոնդոնում, դերասանների ընտանիքում ծնվեց Չարլի Չապլինը: Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։

Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը։ 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել` օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ։ 1912թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում` սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում։ Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ։ Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից 1921թ. նկարահանված «Փոքրիկը», 1925թ.` «Ոսկու տենդ» 1928թ. «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը

Չարլի Չապլինի նամակը իր դստերը՝ Ջերալդինիային, կարող եք կարդալ այստեղ:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER