Այսօր աշխարհը նշում է համացանցի օրը: Օրը պատահական չէ ընտրված: Ապրիլի
4-ին նշվում է նաև սուրբ Իսիդորի կաթոլիկական տոնը: Հենց նրան էլ համարում են համացանցի հովանավորը: Սուրբ Իսիդոր Սևիլացին եպիսկոպոս է եղել, սակայն դա նրան չի խանգարել լայն հայացքների տեր մարդ լինել, սիրել և զարգացնել գիտությունը:
Նա ծագումնաբանության ոլորտում մի քանի մեծածավալ աշխատանքներ է գրել: Ըստ էության` դրանք մարդկության հանրագիտարաններ են, որոնցում հավաքած է վիթխարի ծավալով ինֆորմացիա, որը բազմաթիվ բաների էությունն է բացատրում:
2003-ին Սուրբ Իսիդորը պաշտոնապես ճանաչվել է համացանցի և համակարգիչների հովանավորը հենց այն պատճառով, որ համացանցն էլ մեծ քանակությամբ ինֆորմացիա է պարունակում, ինչպես և նրա գրքերը: Սուրբ եպիսկոպոսի ժամանակներում նրա գրքերը միակ ինֆորմացիայի աղբյուրն են եղել, իսկ հիմա մարդիկ համացանցն են օգտագործում:
Համացանցի միջազգային օրը ոչ պաշտոնական տոն է: Սակայն տարեցտարի նրա մասին ավելի շատ մարդիկ են տեղեկանում:
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն