Share/Bookmark

Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

No comment yet
Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Կռահեցի՞ք, թե ում մասին է խոսքը: Սա հայ անվանի բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է:
Ծնվել է 1914 թվականին, Լոր գյուղում: Եղել է հայ մեծանուն գրող: Համո Սահյանին հռչակ են բերել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր» (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER