Այսօր տարվա 94-րդ օրն է՝ աշխարհահռչակ արկածային գրող Մայն Ռիդի ծննդյան օրը: Ծնվել է 195 տարի առաջ՝ 1818 թվականին, քահանայի ընտանիքում, Իռլանդիայում: 1846-1848 թթ. մասնակցել է մեքսիկական պատերազմին և իր «տպավորությունները» հրատարակել իր առաջին վեպում:
Պատերազմում նա ստանում է ծանր հարված իր ոտքին, որն էլ անհանգստացնում է իրեն ողջ կյանքի ընթացքում և արդեն իր ծեր հասակում բերում է հաշվանդամության: Նա նույնիսկ չէր կարող առանց ձեռնափայտի շարժվել: 33 տարեկան հասակում Մայն Ռիդը որոշում է ամուսնանալ: Նրա կինն է դառնում 15 ամյա մի աղջնակ, անգլիական արիստոկրատ ընտանիքից: Որից հետո նա ևս մեկ անգամ մեկնում է Ամերիկա և այստեղ էլ անց է կացնում իր երիտասարդությունը:
Մայն Ռիդը սկսել է ստեղծագործել 1942 թ. աշնանից: Առաջին իր բանաստեղծությունները հրատարակվել են թերթերում: Բացի բանաստեղծություններից և պատմվածքներից, գրել է նաև պիեսներ: Իր առաջին պիեսը "Սիրո նահատակ"-ն է, որը բեմադրվել է Անգլիայի թատրոններում: Մայն Ռիդի ստեղծագործությունները մեծ ճանաչում են ստացել և դրանք նունիսկ հետաքրքրել է հանրաճանաչ գրողների, ինչպիսիք են` Ռոբերտ Լուիսը, Ստիվենսոնը և ուրիշներ: Նրա ստեղծագործություններով հետաքրքրվել է նաև Ջեկ Լոնդոնը: Մայն Ռիդի ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, շվեդերեն, ռուսերեն, հայերեն և այլ լեզուներով:
Նա ունի երկու գիրք՝ «Անգլուխ ձիավորը» և «Սեմինոլների առաջնորդ Օցեոլան»:
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն