Share/Bookmark

Այսօր տիեզերագնացության և ավիացիայի օրն է

No comment yet
Այսօր աշխարհը նշում է տիեզերագնացության և ավիացիայի օրը: Ուղիղ 52 տարի առաջ իրականացավ մարդ արարածի ամենամեծ ցանկություններից մեկը՝ թռիչքը դեպի տիեզերք: 1961 թվականի ապրիլի 12-ին, Յուրի Գագարին «Վսոտոկ-1» տիեզերանավով թռչեց դեպի տիեզերք, դրանով իսկ տիեզերական թռիչքների սկիզբը դնելով: Տիեզերանավը շարժվում էր 28,000 կմ/ժ արագությամբ: Այն ժամանակ Երկրի վրա նման արագություն շատ դժվար էր պատկերացնել: Թռիչքից հետո Գագարինն ասել է.

-Ես թռիչքի ընթացքում չեմ զգացել ոչ քաղց, ոչ ծարավ, սակայն տրված ծրագրով որոշ ժամանակում և՛ կերել եմ, և՛ խմել` հատուկ համակարգի միջոցով: Ներքևում մեկը մյուսի հետևից անցնում էին պետությունները, և ես նրանց որպես մեկ ամբողջություն էի տեսնում, առանց պետական սահմանների բաժանագծերի:
-Թռիչքի բարձրությունը գնալով նվազում էր: Համոզվելով, որ նավը ապահով հասնում է
Երկիր, ես պատրաստվեցի վայրէջքի,- հետագայում գրել էր ԽՍՀՄ հերոսը: 108 րոպեում պտտվելով երկրագնդի շուրջը` Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվել է տիեզերանավից և օդապարիկով վայրէջք կատարել Սարատովի շրջանում: 1966 թվականիցա ստղագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ էր։ Գագարինը պարգևատրվել է Լենինի և այլ երկրների բարձրագույն շքանշաններով։ 1968 թ. մարտի 27–ին՝ Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Նովոսելովո գյուղի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ աշխարհի առաջին տիեզերագնացը զոհվեց։ Ավիավթարի պատճառները մինչ օրս դեռ հստակ չեն։
ԽՍՀՄ ԳԽ-ի 1962 թ. ապրիլի 9-ի հրամանով առաջին տիեզերական թռիչքի օրվա առթիվ ապրիլի 12-ը հայտարարվեց Տիեզերագնացության օր:
Հ.Գ. Մարդկանց մոտ կա մի թյուր կարծիք, որ Յուրի Գագարինը 1961թվականին թռչել է դեպի Լուսին, սակայն իրականում դա այդպես չէ: Յուրի Գագարինը 1961 թվականին առաջին անգամ թռչել է տիեզերք և 1 պտույտ կատարել Երկիր մոլորակի շուրջը:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER