Share/Bookmark

Տարվա 22-րդ օրվա՝ հունվարի 22-ի ծնունդները, դեպքերը

No comment yet
Այսօր արդեն հունվարի 22-ն է: Այս տարվա ավարտին մնում է 343 օր:
Առնո Բաբաջանյան, Ֆրենսիս Բեկոն, Ջորջ Բայրոն: Այս մարդկանց միավորում է մի բան՝ նրանք բոլորն էլ ծնվել են հունվարի 22-ին, բայց՝ տարբեր թվականների:
«Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի»: Այդպիսին է մեր արվեստի մեծաշնորհ ներկայացուցիչներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի խորհրդանշական խոստովանությունը, ով ծնվել է 1921 թվականին, Երևանում: Ճակատագրի բերմամբ մանկապարտեզի ավարտական խմբում այլ երեխաների շարքում Առնո Բաբաջանյանի լսողությունը ստուգել է Արամ Խաչատրյանը ու խորհուրդ տվել լրջորեն նվիրվել երաժշտությանը:
Բացի նրանից, որ 1929 թվականին ընդուվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, ուսումը շարունակել է կոնսերվատորիայում, ապա 1948 թվականին ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժին: 
Սահուն անցում կատարենք անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչէմպիրիզմի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնին: Նրա մասին ավելին կադրացեք այստեղ:
Ինչպես սկզբում ասեցի, հունվարի 22-ին է ծնվել նաև բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչների մեկը՝ Ջորջ Բայրոնը: Ուշագրավ է այն փաստը, որ 1816 թ. Բայրոնը այցելում է Վենետիկի Սուրբ Ղազար Կղզի, որտեղ նա Մխիթարեան Կարգի վանականների միջոցով ծանոթանում է Հայկական մշակույթին։ Հայր Հ. Ավգերյանի օգնությամբ նա սովորում է գրաբար և մասնակցում է լեզվի և պատմության վերաբերյալ բազմաթիվ դասախոսությունների։ Ավելին՝ այստեղ:
Այսօր Իսլանդիայում, Լեհաստանում և Ուկրաինայում նշվում են տոներ: 
  • Իսլանդիա Իսլանդիա` Թորաբլոութ
  • Լեհաստան Լեհաստան` Պապիկների օր (լեհերեն` Dzień Dziadka)
  • Ուկրաինա Ուկրաինա` Միավորման օր

Աղբյուրը՝ wikipedia.org, findarmenia.com

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER